Գլխավոր տեղեկություն
Համար
N 8/10
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.06.10/6(48)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2000
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

01.02.2000 թ.
ք. Երևան

N 8/10

 

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`

հաստատել տնտեսագիտական մի շարք հասկացությունների հայերեն անվանումների ցանկը:

 

Լ. Գալստյան

 

Հաստատված է
ՀՀ լեզվի պետական տեսչության 
N 8/10 հրամանով
01 փետրվարի 2000 թ.

 

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Գործածվում է Հանձնարարվում է
   
բիզնես, գործարարություն գործարարություն
բիզնեսմեն, գործարար գործարար
բորսա, բիրժա, սակարան սակարան
դեֆիցիտ պակասուրդ
դիվերսիֆիկացիա բազմազանեցում
դիվիդենտ, շահաբաժին շահաբաժին
ինվեստիցիա, ներդրում ներդրում
լիկվիդայնություն 1. իրացնելիություն
2. լուծարելիություն
մենեջմենտ, կառավարում կառավարում
չեկ վճարագիր
սերտիֆիկացում հավաստագրում
ստագնացիա, լճացում լճացում
վալյուտա, արժույթ արժույթ
տարադրամ, արտարժույթ, ինվալյուտա արտարժույթ
ցիկլ պարբերաշրջան
մոնոպոլիա, մենատիրություն 1. մենաշնորհ
մենաշնորհ, մենավաճառ 2. մենատիրություն
մոնոպոլիստ, մենաշնորհյալ, 1. մենաշնորհյալ
մենաշնորհատեր 2. մենաշնորհատեր
օլիգոպոլիա 1. խմբաշնորհ
2. խմբատիրություն
ֆիսկալ, գանձարանային,
հարկաբյուջետային
գանձարանային
քվոտա բաժնեմաս, մասնորդ
էլաստիկություն առաձգականություն
էնդոգեն ներծին
էկզոգեն (էքսոգեն) արտածին
մուլտիպլիկատոր բազմարկիչ
սուբսիդիա, սուբվենցիա լրահատկացում
լոմբարդ գրավատուն
կոմերցիոն առևտրային

                                                        

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

15 մայիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400047