Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-09.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.103
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407036

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

30 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

ա) Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել հրամանի 11-րդ և 12-րդ կետերը,

բ) հրամանի 14-րդ կետում «Դրամական շահումով» բառերը փոխարինել «Շահումով» բառով,

գ) ուժը կորցրած ճանաչել հրամանի «Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի վերաբերյալ» հայտարարության ձևը` համաձայն հավելվածի» պարբերությունը,

դ) հրամանի հավելված N 6-ում «Դրամական շահումով» բառերը փոխարինել «Շահումով» բառով:

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ`
Ֆ. Ցոլակյան

Հավելված N 1
ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետի
2007 թ. հունվարի 30-ի
N 1-Ն հրամանի

______________________________ հարկային


տեսչության պետ՝ _________________________

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

200 թ. _______________ամսվա

1. Վճարողի անվանումը

 

2. Վճարողի գտնվելու վայրը

 

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն)

 

5. Լիցենզիայի

______________
(սերիան)

______________
(համարը)

____________________  
(տրման օրը, ամիսը, տարեթիվը)

Հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակը

Ելակետային տվյալը

6. Տոտալիզատորի կազմակերպում

Համակարգիչների քանակը

թվով

տառերով

 

 

7. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ
համակարգի և ցանկացած համակարգված ցանցային
կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի
կազմակերպում

7.1. Ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն)

 

 

 

7.2. Ինտերնետային կայքերի թիվը

թվով

տառերով

 

 

8. Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ
տոտալիզատորի կազմակերպում

Համակարգիչների քանակը

թվով

տառերով

 

 


Վճարողի
(պաշտոնատար անձի)
ստորագրությունը

գրանցված է _________________ ՀՏ կողմից
թիվ ______ ____ _____________ 200 թ.


Կ. Տ.

Կ. Տ.


_______________ 200 թ.

Կ Ա Ր Գ

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հայտարարությունը լրացվում է յուրաքանչյուր ամսվա համար` երկու օրինակից:

Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:

1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը),

2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,

3-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

4-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

5-րդ տողում նշվում է տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար տրված լիցենզիայի սերիան, համարը, լիցենզիայի տրման օրը, ամիսը, տարեթիվը:

Տոտալիզատորի կազմակերպման դեպքում 6-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը` թվով և տառերով: Ընդ որում, տարբեր վայրերում տոտալիզատորի կազմակերպման դեպքում ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին:

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում հաստատագրված վճար վճարողը ներկայացնում է առանձին հայտարարություն` լրացնելով միայն հայտարարության ձևի 7-րդ տողի 7.1-րդ սյունակը` ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն), և 7.2-րդ սյունակը` ինտերնետային կայքերի թիվը` թվով և տառերով (6-րդ և 8-րդ տողերը չեն լրացվում):

Բացի ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումից անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում 8-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը թվով և տառերով: Ընդ որում, տվյալ դեպքում, եթե տոտալիզատոր կազմակերպվում է տարբեր վայրերում գտնվող խաղասրահներում, ապա անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման մասով ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին:

Հավելված N 2
ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետի
2007 թ. հունվարի 30-ի
N 1-Ն հրամանի

______________________________ հարկային


տեսչության պետ՝ _________________________

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

200 թ. _______________ամսվա

1. Վճարողի անվանումը

 

2. Վճարողի գտնվելու վայրը

 

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն)

 

5. Լիցենզիայի

______________
(սերիան)

______________
(համարը)

____________________  
(տրման օրը, ամիսը, տարեթիվը)



Հաստատագրված վճարով հարկվող գործունեության
տեսակը
Ելակետային տվյալը
6. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ
համակարգի և ցանկացած համակարգված ցանցային
կապուղիների միջոցով ինտերնետ շահումով
խաղերի կազմակերպում

6.1. Ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն)

 
 
 

6.2. Ինտերնետային կայքերի թիվը

թվով

տառերով

   
7. Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ
շահումով խաղի կազմակերպում

Համակարգիչների քանակը

թվով

տառերով

   

 

Վճարողի
(պաշտոնատար անձի)
ստորագրությունը

գրանցված է _________________ ՀՏ կողմից
թիվ ______ ____ _____________ 200 թ.


Կ. Տ.

Կ. Տ.

_______________ 200 թ.

Կ Ա Ր Գ

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

Հայտարարությունը լրացվում է յուրաքանչյուր ամսվա համար` երկու օրինակից:

Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:

1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը),

2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,

3-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

4-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

5-րդ տողում նշվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար տրված լիցենզիայի սերիան, համարը, լիցենզիայի տրման օրը, ամիսը, տարեթիվը:

Տոտալիզատորի կազմակերպման դեպքում 6-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը` թվով և տառերով:

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում հաստատագրված վճար վճարողը ներկայացնում է առանձին հայտարարություն` լրացնելով հայտարարության ձևի 6-րդ տողի 6.1-րդ սյունակը` ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն), և 6.2-րդ սյունակը` ինտերնետային կայքերի թիվը` թվով և տառերով (7-րդ տողը չի լրացվում):

Բացի ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում 7-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը թվով և տառերով: Ընդ որում, տվյալ դեպքում, եթե ինտերնետ շահումով խաղեր կազմակերպվում են տարբեր վայրերում գտնվող խաղասրահներում, ապա անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման մասով ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարություն ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին: