Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2007-11.07.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.20/31(555) Հոդ.60
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.01.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207075

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 4-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ինչպես նաև, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում առկա բնակելի տարածքները.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար, մեկ անձի հաշվարկով, 4 քմ բնակելի տարածք:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.

1) «Գորիս» քրեակատարողական հիմնարկ - 161 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 61 մարդ, այդ թվում`
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար
- 10 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 30 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 13 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 52 մարդ.

2) «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ - 338 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 192 մարդ, այդ թվում`
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար
- 8 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 18 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 20 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 98 մարդ.

3) «Սևան» քրեակատարողական հիմնարկ - 548 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 270 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 263 մարդ,
գ) բաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ.
  
4) «Կոշ» քրեակատարողական հիմնարկ - 640 մարդ, որից`
ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 615 մարդ,
բ) բաց ուղղիչ հիմնարկ - 25 մարդ.

5) «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ - 391 մարդ, որից`
ա) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 371 մարդ,
բ) բաց ուղղիչ հիմնարկ - 20 մարդ.

6) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ - 236 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 15 մարդ, այդ թվում`
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար
- 10 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 40 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 81 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 50 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 50 մարդ.
  
7) «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ - 810 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 108 մարդ, այդ թվում՝
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար
- 32 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 12 մարդ.
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 62 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 618 մարդ.

8) «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ - 135 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 15 մարդ, այդ թվում`
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար
- 10 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 20 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 64 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 31 մարդ.

9) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ - 240 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 130 մարդ, այդ թվում՝
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար
- 5 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 80 մարդ.

10) «Դատապարտյալների հիվանդանոց»   
քրեակատարողական հիմնարկ
- 460 մարդ, որից`
ա) բուժական ուղղիչ հիմնարկ - 424 մարդ,
բ) փակ ուղղիչ հիմնարկ - 6 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 14 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 6 մարդ.

11) «Երևան-Կենտրոն»
քրեակատարողական հիմնարկ
- 60 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,
գ) կալանավորվածներին պահելու վայր - 45 մարդ.

12) «Մեղրի» քրեակատարողական հիմնարկ - 50 մարդ, որից`
բաց ուղղիչ հիմնարկ - 50 մարդ:

3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ՔՀ- 61-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Դ. Հարությունյան