Գլխավոր տեղեկություն
Համար
N 191
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.04.30/1
Ընդունող մարմին
Առևտրի, սպասարկման և զբոսաշրջիկության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.1996
Ստորագրող մարմին
Առևտրի, սպասարկման և զբոսաշրջիկության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

23 մայիսի 1996 թ. N 191

 

«ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն ՀՀ առսպասնախի 27.03.96 թ. N 93 հրամանի 4-րդ կետի հրամայում եմ՝

1. Նախարարության համակարգի հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրով զբաղվող բոլոր ձեռնարկությունների ղեկավարներին ընդունել ի գիտություն և ի ղեկավարություն, որ`

ա) 1995 թ. ապրիլի 29-ից ուժի մեջ են մտել ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված (N 04960020) «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները)» (կցված է),

բ) «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները» տպագրվել են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1996 թ. մայիսի 17-ի N 67 համարում (հատուկ թողարկում),

2. Սույն հրամանի N 1 հավելվածում նշված ՀՀ առսպասնախի համակարգի համապատասխան ձեռնարկությունների ղեկավարներին`

«Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» տեքստը սույն հրամանի 3-րդ կետում նշված կարգով բազմացնել և բաշխել մարզի տարածքում հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին՝ ի գիտություն և ի ղեկավարություն, միաժամանակ մարզային թերթերից մեկում կազմակերպել նշված կանոնների տպագրումը։

3. «Հայգովազդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 0. Առաքելյանին (հասցեն՝ Արցախի 59բ, հեռ. 47-2-12, 47-22-00), ձեռնարկություններից ստացված պատվերների հիման վրա կազմակերպել «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» տպագրումը և դրանցով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրով զբաղվող, կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին։

4. Առևտրի և սպասարկումների կազմակերպման վարչությանը՝ Գ. Հարությունյանին.

ա) ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Հացի և  հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» ամրակարված օրինակը հանձնել I—III բաժին (Ա. Հովհաննիսյանին), այն համարակալել որպես ենթաօրենսդրական փաստաթուղթ համար 1 և պահպանել նորմատիվային փաս­տաթղթերի պահպանման համար սույն հրամանով հաստատված կարգով (հավելված N 2 կցվում է),

բ) կազմակերպել «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» բաշխումը շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, նախարարության կենտրոնական ապարատի համա­պատասխան ստորաբաժանումներին և համակարգի բոլոր ձեռնարկություններին,

դ) նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի ձեռնար­կությունների աշխատողների միջոցով հացի վաճառքով զբաղվող մանրածախ առևտրական ձեռնարկություններում կազմակերպել ուսումնասիրություններ «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» պահպանման ուղղությամբ և արդյունքների մասին զեկուցել համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղա­կալի Ա. Գալստյանի վրա:

 

Նախարար

Վ. Մելքոնյան

 

Հավելված N 2 
ՀՀ առսպասնախի 23 մայիսի 1996 թ.
N 191 հրամանի

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՌՍՊԱՍՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. ՀՀ արդարադատության նախարարությունում սահմանված կարգով գրանցված գերատեսչական նորմատիվ ակտեր (կանոններ, կարգեր, հրահանգներ և այլն) մուտքագրվում են նախարարության ընդհանուր բաժնում և գրանցվելուց հետո, նույն օրը, փաստաթղթերի մեկ օրինակը հանձնվում է նախարարության I-I I I բաժնին (ըստ աճող կարգի դրանց համարակալման և պահպանման համար), իսկ երկրորդ օրինակը տրվում է նախարարին (բացակայության դեպքում՝ առաջին տեղակալին)՝ մակագրության։

2. Նախարարի կամ առաջին տեղակալի հանձնարարականը ստանալուց հետո նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժան­ման ղեկավարը ստացված գերատեսչական նորմատիվ ակտի երկրորդ օրինակի հիման վրա, ըստ հանձնարարականի, պատրաստում է հրաման և այն համապատասխան գերատեսչական նորմատիվային փաստաթղթի պատճենի հետ միասին ուղարկում է ՀՀ շահագրգիռ նախարարություններին ու գերա­տեսչություններին, ՀՀ առսպասնախի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և ՀՀ տարածքում գործող կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին ու անհատ ձեռներեցներին, անհրա­ժեշտության դեպքում կազմակերպում է դրանց տպագրումը հանրապետական կամ տեղական մամուլում:

3. Հանձնարարականի կատարումից հետո նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ստացված գերատեսչական նորմատիվ ակտի երկրորդ օրինակը հանձնում է փաստաթղթերի կատարման վերահսկողության և տեղեկատվության վարչությանը (ընդհանուր բաժնին)` ի պահ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան