«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807034
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2007 թ. |
N 86-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը`
հրամանով հաստատված հավելվածը` «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկը լրացնել 34-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
«34. «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում»:
Նախարար |
Վ. Խաչատրյան |