ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
23 օգոստոսի 1996 թ. N 300
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ) ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող ոչ պիտանի հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման գործընթացի կանոնակարգման նպատակով հրամայում եմ՝
1. Հաստատել նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականաթյուն հանդիսացող ոչ պիտանի հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման և աճուրդով վաճառքի ներկայացված կարգերը (հավելվածներ N 1, 2)։
2. Ստեղծել հիմնական միջոցների օտարման, դուրս գրման և նրանց հետագա օգտագործման հարցերը կարգավորող հանձնաժողով հետևյալ կազմով.
Վ. Հակոբյան |
-նախարարի տեղակալ, նախագահ |
|
|
Գ. Ստեփանյան |
-տնտեսագիտական և պետական ձեռնարկությունների գործունեության համակարգման վարչության պետ |
Ա. Սեյրանյան |
-տնտեսագիտական և պետական ձեոնարկությունների գործունեության համակարգման վարչության պետի տեղակալ |
Լ. Սաֆարյան |
-արտադրական սպասարկումների վարչության պետի տեղակալ |
Հ. Գրիգորյան |
-իրավական աշխատանքի խմբի ղեկավար |
Ա. Զուլալյան |
-գլխավոր հաշվապահ |
Ի. Գասպարյան |
-«Հայկոնտրակտ» ՊՁ պետական ունեցվածքի հաշվառման տնօրինության տնօրեն |
3. Հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում քննարկել ձեռնարկությունների կողմից ներկայացված հիմնական միջոցների օտարման, դուրս գրման փաստաթղթերը և ներկայացնել համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ։
4. Հանձնաժողովին և նախարարության համակարգի ձեռնարկությունների տնօրեններին՝ աշխատանքում առաջնորդվել ՀՀ կառավարության «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» 1994 թ. փետրվարի 25-ի N 92 և «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի N 92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1995 թ. հուլիսի 4-ի N 400 որոշումների պահանջներով և սույն հրամանով հաստատված կարգերով (հավելվածներ N 1, 2)։
5. Ձեռնարկությունների հիմնական միջոցների դուրս գրումը կատարել նախկին ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության և պետական պլանային կոմիտեի կողմից 1985 թ. հուլիսի 1-ին հաստատված հիմնական միջոցների (ֆոնդերի) կազմում հաշվվող ոչ պիտանի շենքերի, կառույցների, մեքենաների, սարքավորումների, տրանսպորտի միջոցների և այլ գույքի դուրսգրման կարգի մասին N 100 տիպային հրահանգի պահանջների համաձայն։
6. Նախարարության իրավական աշխատանքների խմբին (Հ. Գրիգորյան)՝
սույն հրամանի հավելվածները, որպես նորմատիվային բնույթի փաստաթղթեր, սահմանված կարգով ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն։
7. Արտադրական սպասարկումների վարչությանը (Վ. Բադալյանին )`
ա) նախարարության ենթակա ձեռնարկություններին ցուցաբերել համակողմանի մասնագիտական օգնություն հիմնական միջոցների օտարման փաստաթղթերի ձևակերպման գործում.
բ) ուսումնասիրել ձեռնարկությունների հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման առաջարկությունները, վերանայել ներկայացված փաստաթղթերը և ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը՝ «Հայկոնտրակտ» ՊՁ-ի պետական ունեցվածքի հաշվառման տնօրինության կողմից, նշված ձեռնարկությունները սեփականաշնորհման ծրագրում ընդգրկված լինելու մասին համապատասխան նշագրում անելուց հետո.
գ) հանձնաժողովի եզրակացության հիման վրա նախարարության ղեկավարության հանձնարարությամբ պատրաստել հիմնական միջոցների օտարման թույլտվության վերաբերյալ կոլեգիայի որոշման նախագիծ։
8. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Կ. Գևորգյանի վրա։
Նախարար |
Վ. Մելքոնյան |
Հավելված N 1 |
|
Գրանցված է |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ) ՕՏԱՐՄԱՆ
1. ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկություններում կարող են օտարվել ձեռնարկության օգտագործման համար ոչ պիտանի, ավելցուկ կամ հետագա շահագործման համար ոչ նպատակահարմար հիմնական միջոցները, ղեկավարվելով «ՀՀ կառավարության «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» 1994. թ. փետրվարի 25-ի N 92» և «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի N 92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1995 թ, հուլիսի 4-ի N 400 որոշումների պահանջներով։
2. Ձեռնարկության կողմից հիմնական միջոցների օտարման հետ կապված աշխատանքները կատարելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով` կազմված ոչ պակաս քան հինգ հոգուց։
3. Ձեռնարկությունը, նախարարություն ներկայացնելու նպատակով, կազմում է օտարման համար նախատեսվող հիմնական միջոցների ցանկ, իր մեջ պետք է պարունակի նրանց բնութագրող անհրաժեշտ բոլոր տվյալները (մակնիշը, թողարկման, կառուցման տարեթիվը, տեխնիկական վիճակի մասին համապատասխան ակտը և այլն)։ Ցանկի հետ ուղեկցվող նամակով նախարարություն է ներկայացվում նաև օտարման անհրաժեշտության հիմնավորումը (հանձնաժողովի որոշումը)։
4. Նախարարության հանձնաժողովը ուսումնասիրում է ներկայացված նյութերը և նախապատրաստում նախարարության կոլեգիայի որոշման նախագիծ։
5. Ձեռնարկության համար հիմնական միջոցների օտարման, աճուրդով վաճառքի հիմք է հանդիսանում նախարարության կոլեգիայի որոշման հիման վրա արձակված հրամանը:
6. Հիմնական միջոցների օտարման մասին, 10-օրյա ժամկետում, ձեռնարկությունը ինֆորմացիա է ներկայացնում նախարարություն։
Հավելված N 2 |
|
Գրանցված է |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ) ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ
1. Սույն կարգը կանոնակարգում է ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկությունների տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) ու այլ գույքի աճուրդային վաճառքի անցկացման հետ կապված հարաբերությունները, համաձայն «ՀՀ կառավարության «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» 1994 թ. փետրվարի 25-ի N 92» և «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի N 92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1995 թ. հուլիսի 4-ի N 400 որոշումների պահանջների։
2. Աճուրդային վաճառքը իրականացնում է ձեռնարկության աճուրդային հանձնաժողովը։
3. Աճուրդային հանձնաժողովը՝
ա) պահպանում է օտարվող գույքի մեկնարկային արժեքը` ելնելով ՀՀ կառավարության 1995 թ. հուլիսի 4-ի N 400 որոշման պահանջներից և ձեռնարկության մշտական գործող հանձնաժողովի ակտից,
բ) ապահովում է աճուրդի անցկացման կարգի և պայմանների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.
գ) աճուրդի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.
դ) որոշում է աճուրդի հաղթողին.
ե) իրականացնում է աճուրդի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ։
4. Որպես կանոն աճուրդն անցկացվում է տվյալ ձեռնարկության աշխատակիցների միջև։
5. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի անցկացումից 15 օր առաջ հայտարարությունների տախտակին և բոլորի համար տեսանելի տեղերում հայտարարություն փակցնելու միջոցով ձեռնարկության կոլեկտիվի անդամներին իրազեկ է պահում աճուրդի անցկացման մասին, նշելով՝
ա) օտարվող գույքի անվանումը, նրա հիմնական բնութագրերը (թողարկման տարեթիվը, տեխնիկական վիճակը և այլն).
բ) օտարվող գույքի մեկնարկային գինը.
գ) աճուրդի անցկացման տեղը և ժամանակը:
6. Աճուրդին մասնակցել ցանկացողները ձեռնարկության տնօրենին են ներկայացնում դիմում, որտեղ նշվում է այն գույքի անվանումը, որը նրանք ցանկանում են ձեռքբերել։
7. Աճուրդին մասնակցել ցանկացողների դիմումները ընդունվում են, հաշվառվում և աճուրդային հանձնաժողովի քարտուղարին են հանձնվում ձեռնարկության գրասենյակի միջոցով՝ տնօրենի համապատասխան մակագրությունով։ Դիմումների ընդունումը դադարեցվում է աճուրդն անցկացնելուց 3 օր առաջ։
8. Աճուրդային հանձնաժողովը աճուրդն անցկացնում Է այն գույքի համար, որի ձեռքբերման նպատակով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ։
9. Աճուրդում հաղթող Է ճանաչվում այն գնորդը, որը օտարվող գույքի համար առաջարկում Է առավելագույն գինը։
10. Աճուրդում հաղթողի որոշման արձանագրությունում նշվում են աճուրդային հանձնաժողովի կազմը, դիմումների ցանկը, հաղթողի անունը, ազգանունը և օտարվող գույքի աճուրդային գինը:
11. Աճուրդը համարվում Է չկայացած, եթե աճուրդի մասնակիցը միայն մեկն Է։
12. Աճուրդը չկայանալու դեպքում 15-օրյա ժամկետում նշանակվում Է կրկնաճուրդ։
Եթե կրկնաճուրդին մասնակցելու համար դիմում Է մեկ մասնակից, ապա նա կարող է ճանաչվել հաղթող։
13. Աճուրդային հանձնաժողովի որոշման հիման վրա ձեռնարկության հաշվապահությունը, ընդունելով համապատասխան գումար, աճուրդի հաղթողին տալիս Է անհրաժեշտ փաստաթղթեր։ Ձեռնարկության ղեկավարը, աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում նախարարություն Է ներկայացնում տեղեկատվություն։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.11.1997, N 217 | 09.12.1997, N 300 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|