Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/787
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.04.2007-25.05.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.08.01/14(77) Հոդ.99
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.06.2001
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2009

124.02/787.07.06.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

7 հունիսի 2001 թ.
ք. Երևան

N 02/787


Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20 ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և մատակարար կազմակերպություններից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների տրամադրման կարգը կանոնակարգելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հարկային մարմիններին տեղեկությունների տրամադրման» կարգը (կցվում է):

 

ՀՀ պետական եկամուտների
նախարար`

Ա. Մանուկյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
7 ՀՈՒՆԻՍԻ 2001 Թ.
n 02/787 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կ Ա Ր Գ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20 ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի պահանջներին համապատասխան, սույնով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող անձանց (այսուհետ` հարկ վճարող) կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների տրամադրման (ներկայացման) կարգը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հարկ վճարողները 2001 թվականի հուլիսի 1-ից սկսած` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են տեղեկություններ, նշված ժամանակաշրջանում իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների (այսուհետ` հարկային հաշիվների) մասին:

Հարկ վճարողների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը, բացառությամբ` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ամսական հարկ վճարող համարվողների: Վերջիններիս համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

 

II. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

2.1. Հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկություններն իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են սույն կարգի 1 հավելվածում նշված տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ձևով:

Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է հարկ վճարողի մոտ, իսկ մեկ օրինակը հարկ վճարողի կողմից ներկայացվում է իր հաշվառման վայրի հարկային մարմին:

Սույն կետում նշված տեղեկանքում ներառվում են նաև տեղեկություններ այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում դուրս են գրվել`

ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջների խախտումով,

բ) հաստատագրված վճարով կամ պարզեցված հարկով հարկվող գործարքների գծով:

Տեղեկանքում ներառվում են տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված այն հարկային հաշիվների մասին, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

2.2. Հարկ վճարողը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

 

III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Տեղեկանքի առաջին աղյուսակում լրացվում են տեղեկություններ` հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների մասին, իսկ երկրորդ աղյուսակում` մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին:

3.2. Տեղեկանքի առաջին աղյուսակում առևտրի և սպասարկումների ոլորտի համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով` որպես հարկային հաշիվ ընդունվող ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման (վաճառքի) չեկերի (կտրոնների) վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս պարտադիր լրացման ենթակա են աղյուսակի «1», «4», «5», «6», «7» սյունակները, իսկ «8» սյունակում կատարվում է «չեկ» նշումը:

Տեղեկանքի երկրորդ աղյուսակում առևտրի և սպասարկումների ոլորտի համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով` որպես հարկային հաշիվ ընդունվող` ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման (վաճառքի) չեկերի (կտրոնների) վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս պարտադիր լրացման ենթակա են աղյուսակի բոլոր սյունակները, իսկ «8» սյունակում կատարվում է «չեկ» նշումը:

 3.3. Տեղեկանքի առաջին աղյուսակում լրացման ենթակա` հարկ վճարողի կողմից դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, դրանք ներառվում և ներկայացվում են հարկային մարմին հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող տեղեկանքում:

Տեղեկանքի երկրորդ աղյուսակում լրացման ենթակա` մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, դրանք ներառվում և ներկայացվում են հարկային մարմին հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող տեղեկանքում: Ընդ որում, մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար ներկայացվող տեղեկությունների տեղեկանքում դրանք ներառվել են, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին:

Մինչև սույն կետի ուժի մեջ մտնելը, մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում, այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող էին հաշվանցվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանում, որում այդ տեղեկությունները փաստացի ներկայացվել են:

(3.3-րդ կետը լրաց. 13.03.07 N 3-Ն)

 

IV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ՍԽԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու դեպքում տեղեկություններ ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5000 դրամի չափով:

 

Հավելված 1
__________ տարածքային
հարկային տեսչություն
 

 

Տեղեկանքի հերթական համարը __________
Լրացման ամսաթիվ __ ______200 __ թ.  

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ (ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ) ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը 2. Հաշվետու ժամանակաշրջանը
                    Տարի         Ամիս     Եռամսյակ  
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անունը, ազգանունը 4. Իրավաբանական անձի անվանումը
5. Հասցե (նոր հասցեի դեպքում, նշել վանդակը) 6. Աշխատանքային հեռախոսի համարը
Տան հեռախոսի համարը
7. Բանկի անվանումը 8. Բանկային հաշվի համարը

 

ԱԱՀ վճարող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ

 

N

Իրավաբանական անձի անվանումը
 կամ ֆիզիկական անձի
(անհատ ձեռնարկատեր)
անուն, ազգանունը

Հարկ վճարողի
հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Հաշիվ
ապրանքագրի
համարը

Հաշիվ
ապրանքագրի
ամսաթիվը

Գումարը
առանց ԱԱՀ-ի
(հազ. դրամ)

ԱԱՀ-ի գումար
(հազ. դրամ)

 Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

Մատակարար կազմակերպություններից հաշվետու ժամանակաշրջանում ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 

 

N

Իրավաբանական անձի անվանումը
 կամ ֆիզիկական անձի
(անհատ ձեռնարկատեր)
անուն, ազգանունը

Հարկ վճարողի
հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Հաշիվ
ապրանքագրի
համարը

Հաշիվ
ապրանքագրի
ամսաթիվը

Գումարը
առանց ԱԱՀ-ի
(հազ. դրամ)

ԱԱՀ-ի
գումար
(հազ. դրամ)
 Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

Պատասխանատու անձ` _____________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)Կ. Տ.

 

(կարգը լրաց. 13.03.07 N 3-Ն)

 

Գրանցված է
 Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
18 հունվարի 2001 թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401108

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.04.2009, N 808-Ն 25.05.2009, N 02/787
13.03.2007, N 3-Ն 12.04.2007, N 02/787
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան