Գլխավոր տեղեկություն
Համար
N 1497-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.01/3(243)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 դեկտեմբերի 2006 թվականի N 1497-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վիոլա-Լիլի» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Վիոլա-Լիլի» ՍՊԸ-ին 2005 թվականի փետրվարի 21-ին տրված թիվ Կ - XX- 000631 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ)  լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Վիոլա-Լիլի» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան