Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2007-08.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.01/3(243) Հոդ.28
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.12.2023

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11707003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 302-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի

1. 7.3 կետի առաջին նախադասության «իսկ բնակարանի ներքին հատվածը՝» բառերը փոխարինել «ինչպես» բառով.

նույն կետի երկրորդ պարբերության «որակը» բառը փոխարինել «անվտանգության պահանջները» բառերով։

Նախարար՝ Ա. Հարությունյան