Գլխավոր տեղեկություն
Համար
N 1187-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.01/6(154)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.12.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


13 դեկտեմբերի 2005 թվականի N 1187-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

«64-դեղատուն» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին


 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել «64-դեղատուն» ՍՊԸ-ի 2001 թվականի դեկտեմբերի 26-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ՝ պատրաստի դեղերի մանրածախ առևտուր/ թիվ Հ-XX- 001848 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3 «64-դեղատուն» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`   

  Ն. Դավիդյան