Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.01/22(231) Հոդ.282
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
31.07.2006
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10306247

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

31 հուլիսի 2006 թ.
ք. Երևան

N 169-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և 17-րդ հոդվածի ժգ) կետով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել`

ա) տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանն ուղղված կարգադրագրի ձևը` համաձայն հավելված 1-ի,

բ) տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանն ուղղված կարգադրագրի ձևը` համաձայն հավելված 2-ի:

2. Նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին` ապահովել սույն հրամանի` սահմանված կարգով ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման:

  Կ. Ճշմարիտյան

Հավելված 1
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2006 թ. հուլիսի 31-ի
N 169-Ն հրամանի

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր  N

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____________________________________________________________________- ին

(արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործողի անունը, ազգանունը (անվանումը))

«_____»________________ 200 - թվականից դադարեցնել

_________________________________________________________________________

(արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը, գրանցման տվյալները)

_________________________________________________________________________

արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումը` մինչև առկա խախտումների վերացումը:

_________________________________________________________________________

(արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը)

արտադրական վտանգավոր օբյեկտը չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին` խախտվել է

_________________________________________________________________________

(օրենսդրության պահանջը)

_________________________________________________________________________

Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ է սահմանվում մինչև «_____»___________ 200 - թ.:

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը տեղեկացվելու է սույն կարգադրագրի կատարման մասին մինչև «____» _________ 200 - թ.:

Հիմք` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի «____» __________ 200 - թ. N—- Ա հրամանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի «____» __________ 200 - թ. թիվ __ միջնորդությունը և «____» __________ 200 - թ. տրված N --— փորձագիտական եզրակացությունը:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը, սահմանված ժամկետում խախտումների վերացման մասին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը չհայտնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նախարար`

Կարգադրագիրը կազմված է ____օրինակից  

Ստացա կարգադրագրի մեկ օրինակը «____» __________ 200- թ.
 
(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

Հավելված 2
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2006 թ. հուլիսի 31-ի
N 169-Ն հրամանի

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր  N

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

__________________________________________________________________- ին

(արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործողի անունը, ազգանունը (անվանումը))

«_____»________________ 200 - թվականից դադարեցնել

_________________________________________________________________________

(արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը, գրանցման տվյալները)

_________________________________________________________________________

արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված

_________________________________________________________________________

(առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման անվանումը (տեսակը))

շահագործումը` մինչև առկա խախտումների վերացումը:

_________________________________________________________________________

(արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը)

արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված

_________________________________________________________________________

(առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման անվանումը (տեսակը))

_________________________________________________________________________

չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին` խախտվել է

_________________________________________________________________________

(օրենսդրության պահանջը)

_________________________________________________________________________

Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ է սահմանվում մինչև  «_____»___________ 200 - թ.:

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը տեղեկացվելու է սույն կարգադրագրի կատարման մասին մինչև «_____»___________ 200 - թ.:

Հիմք` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի «_____»___________ 200 - թ. N—- Ա հրամանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի  «_____»___________ 200 - թ. թիվ ____ միջնորդությունը և  «_____»___________ 200 - թ. տրված N—— փորձագիտական եզրակացությունը: