ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հունիսի 2006 թվականի N 654-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԵԳՈՄԵԴ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 29-ի N 867-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. մարտի 7-ի N 234-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 13 հանձնարարականը, N 13 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 08.06.06 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Դեգոմեդ» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցուցակը, տեղեկատու դեղատների հեռախոսահամարների փակցված ցուցակը,
բ) գրասենյակում բացակայում էր դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը,
գ) հայտում որպես մասնագետ ներկայացված էր Ինգա Մաքսապետյանը, սակայն փաստացի աշխատում էր Տաթևիկ Գեղամյանը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Դեգոմեդ» ՍՊԸ-ի (ք. Երևան, Կոմիտասի պող., շ. 41) 2005 թվականի ապրիլի 1-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-000645 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |