ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 դեկտեմբերի 2006 թվականի N 1467-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի քաղաքապետարանի «թիվ 5 բուժ.մաս» ԱՊՓԲԸ-ի լիցենզԻայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի քաղաքապետարանի «թիվ 5 բուժ. մաս» ԱՊՓԲԸ-ի (2005 թվականի հունիսի 9-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ - XX- 000683 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, «Բազալտ» գործարան հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղամաս հասցե:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |