«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
6 մարտի 2007 թ. |
N 38-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2003 թվականի ապրիլի 28-ի «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը հաստատելու մասին» N 87-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
ա) Հրամանի երկրորդ կետը «տեղեկատվական ծառայության» բառերից հետո լրացնել «մոտեցման, մեկնման ընթացակարգերի և քարտեզների կառուցման» բառերով,
բ) Հրամանով հաստատված «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը» (այսուհետ՝ Կարգ) լրացնել նոր 3.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«3.1 «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Ծառայության աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության ապահովման և դրա պահպանման միջոցառումներ՝ համաձայն Եվրոկոնտրոլի ՔԱՍՊ 1.0 (CASP 1.0) փաստաթղթի պահանջների: Նշված պահանջների համապատասխանությունը վերահսկելու նպատակով այդ միջոցառումները համաձայնեցվում են Գլխավոր վարչության հետ:»,
գ) Կարգի 5-րդ կետում «8126 փաստաթղթի» բառերը փոխարինել «8126 և 8168 փաստաթղթերի:» բառերով,
դ) Կարգի 6-րդ կետը «56 օր առաջ» բառերից հետո լրացնել «ԻԿԱՕ ԱԻՌԱՔ (AIRAC) համակարգի համաձայն:» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|