Գլխավոր տեղեկություն
Համար
N 657-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.03/17(226)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.06.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունիսի 2006 թվականի N 657-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԼԿ-ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 29-ի N 867-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. մարտի 7-ի N 234-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 03 հանձնարարականը, N 03 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 08.06.06 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «ԱԼԿ-Թրավել» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) առևտրի սրահում բացակայում էր ջերմաչափը,

բ) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցուցակը, տեղեկատու դեղատների հեռախոսահամարների փակցված ցուցակը,

գ) գրասենյակում բացակայում էր ազգային դեղամատյանը, դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը,

դ) հայտում որպես մասնագետ ներկայացված էր Կարինե Բարսամյանը, սակայն փաստացի աշխատում էր Նաիրա Ֆիդանյանը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԱԼԿ-Թրավել» ՍՊԸ-ի (ք. Երևան, Վարդանանց փող., շ. 5, բն. 18) 2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-000580 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան