Գլխավոր տեղեկություն
Համար
N 566-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.15/16(225)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.05.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 մայիսի 2006 թվականի N 566-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Մարիետա Բաբերցյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Մարիետա Բաբերցյանի 2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000091 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Մարիետա Բաբերցյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

  Ն. Դավիդյան