ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2006 թվականի N 458-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Մարտիրոս Հովհաննիսյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ Ա/Ձ Մարտիրոս Հովհաննիսյանի (2004 թվականի հուլիսի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Ա - XX- 000093 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան 6/6 հասցեն տեղափոխվել է ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 75 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|