«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 հուլիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33005250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
21 հունիսի 2005 թ. |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշման 5-րդ կետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) հեռախոսակապից օգտվելու ներքին կանոնները` համաձայն հավելվածի:
2. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` ապահովել սույն հրամանով հաստատված կանոնների կիրարկումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մ. Հակոբյանին:
Նախագահ` |
Ի. Զաքարյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) հեռախոսակապից օգտվելու ներքին կանոնները:
2. Կոմիտեի նախագահը, նախագահի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, միջքաղաքային ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները իրականացնում են իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով, իսկ համապատասխան վերջնակետային սարքավորման բացակայության դեպքում նրանց ֆաքսիմիլային հաղորդագրություններն ուղարկվում են աշխատակազմի քարտուղարության առանձնացված վերջնակետային սարքավորման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշման N 1 հավելվածով այդ ծառայությունների գծով իրենց համար սահմանված նորմաների շրջանակներում:
3. Կոմիտեի աշխատակազմի մարզական միջազգային կապերի վարչության աշխատողները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարների հաշվարկման սկզբունքների համաձայն` իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով:
4. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարների հաշվարկման սկզբունքների համաձայն` իրենց հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով:
5. Կոմիտեի աշխատողները, բացառությամբ սույն կանոնների 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերի, միջազգային, միջքաղաքային (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների) և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում են աշխատակազմի քարտուղարության առանձնացված հեռախոսագծից` նախապես լրացված հայտերով` համաձայն ձևի`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածի հեռախոսակապի ծառայությունների գծով նորմաներ սահմանված լինելու դեպքում` իրենց համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների շրջանակներում,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով հեռախոսակապի ծառայությունների գծով նորմաներ սահմանված չլինելու դեպքում` նույն որոշման N 1 հավելվածով աշխատակազմի քարտուղարության համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների շրջանակներում:
6. Սույն կանոնների 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված աշխատողները հեռախոսային ծառայությունից օգտվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերի սահմաններում` միայն ծառայողական նպատակներով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերից ավելի ելից հեռախոսային զանգերի արժեքը ենթակա է գանձման` նշված սահմանաչափերը գերազանցող անձանցից:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված անձինք սահմանված սահմանաչափից ավելի ելից զանգերի արժեքը վճարում են հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողին և համապատասխան անդորրագիրը ներկայացնում Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:
8. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը սահմանում է վերահսկողություն`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Կոմիտեում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերը չգերազանցելու նկատմամբ,
բ) սահմանաչափերը գերազանցող աշխատողների կողմից գումարների վերականգնման գործընթացի նկատմամբ:
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
Մ. Հակոբյան |
Ենթահավելված |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի ԵՎ սպորտի պետական կոմիտեում հեռախոսակապի ԵՎ փոստային կապի ծառայությունների
NN |
Հաստիքը կամ ստորաբաժանումը |
Ամսական սահմանաչափը |
Տարեկան սահմանաչափը | ||
տեղական ելից հեռախոսային խոսակցություններ (րոպե) |
միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից |
միջազգային ելից հեռախոսային |
փոստային կապի ծառայություններ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Կոմիտե |
200000 | |||
2. |
Կոմիտեի նախագահ |
անսահմանափակ |
անսահմանափակ |
անսահմանափակ |
|
3. |
Նախագահի տեղակալներ |
4000 |
15000 |
10000 |
|
4. |
Նախագահի խորհրդական |
2000 |
5000 |
|
|
5. |
Նախագահի օգնական |
2000 |
5000 |
|
|
6. |
Նախագահի մամուլի քարտուղար |
5000 |
10000 |
|
|
7. |
Աշխատակազմի ղեկավար |
4000 |
15000 |
10000 |
|
8. |
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
2000 |
5000 |
||
9. |
Ֆիզիկական դաստիարակության և սպորտի պետական քաղաքականության մշակման վարչության պետ |
3000 |
5000 |
||
10. |
Օլիմպիական մարզաձևերի համակարգման վարչության պետ |
3000 |
5000 |
||
11. |
Մարզակառույցների և մարզական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքների վարչության պետ |
3000 |
5000 |
||
12. |
Մարզական միջազգային կապերի վարչության պետ |
5000 |
10000 |
100000 |
|
13. |
Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
3000 |
5000 |
||
14. |
Անձնակազմի կառավարման բաժնի պետ |
3000 |
5000 |
||
15. |
Աշխատակազմի քարտուղարություն` ընդհանուր բաժին |
10000 |
20000 |
50000 |
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
Մ. Հակոբյան |
Ձև
Հ Ա Յ Տ N _________
_______ ________________________ 200__ թ.
_________________________________________________ (պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը)
_________________________________________________ (ուր է զանգահարվում, ուղարկվում, հասցեն և հեռախոսահամարը)
_________________________________________________ (ուղարկվող նյութի ծավալը` էջերով)
______________________ _________________________ (նախատեսված ժամանակը) (փաստացի օգտագործման ժամանակը)
______________________ ________________________ (տրամադրողի ստորագրությունը) (ստացողի ստորագրությունը) |