«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2006 թ |
N 153-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 16-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ու բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005թ. հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշման 6-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրելու, կրելու կարգն ու պայմանները»՝ համաձայն հավելվածի:
2. Բնապահպանական պետական տեսչության պետին` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաջորդ տարվա հայտում ներկայացնել նախատեսվող համազգեստի ձեռք բերման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ` համապատասխան հիմնավորող փաստաթղթերով և հաշվարկով:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանի վրա:
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժնի կողմից՝ համաձայն սույն կարգի 12-րդ կետի պահանջների:
2. Բնապահպանական պետական տեսուչի մեղքով` սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով` տեսուչի սեփական միջոցների հաշվին:
3. Բնապահպանական պետական տեսուչի աշխատանքից ազատվելու դեպքում տեսուչի կրած համազգեստը հանձնվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժին` խոտանման համար:
4. Համազգեստ կրում են բոլոր բնապահպանական պետական տեսուչները:
5. Բնապահպանական պետական տեսչության այլ աշխատողներին, իսկ աշխատանքային գրասենյակում նաև տեսուչներին, թույլատրվում է համազգեստի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ։
6. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ու բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման պահանջներին և պահվի անթերի վիճակում։
7. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ամենօրյա և դաշտային ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից։
8. Բնապահպանական պետական տեսուչները ամենօրյա համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ, իսկ դաշտային համազգեստը` դաշտային պայմաններում իրականացվող ստուգումների և ստուգայցերի իրականացման ժամանակ:
9. Ամառային կամ ձմեռային համազգեստին անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի կարգադրությամբ:
10. Բնապահպանական պետական տեսուչին արգելվում է՝
ա) համազգեստը, խորհրդանշանը կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով,
բ) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր։
11. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են՝
ա) գլխարկը կրելու կարգը.
կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ձմեռային ականջակալներով գլխարկը կրվում է ուղիղ և ազատ ոճով։ Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել օդի ցածր ջերմաստիճանների դեպքում,
բ) վերնազգեստը կրելու կարգը.
ձմեռային վերարկուն բնապահպանական պետական տղամարդ տեսուչները կրում են բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում, իսկ կին բնապահպանական պետական տեսուչները` բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում։
Ամենօրյա ձմեռային և դաշտային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով, իսկ գարնանային ամենօրյա և դաշտային ամենօրյա բաճկոնը թույլատրվում է կրել չկոճկված:
Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը կրելիս պետք է լինեն մաքուր, հարդարված և արդուկված։
Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,
գ) վերնաշապիկը և փողկապը կրելու կարգը.
վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ։ Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի։
Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց բաճկոնի՝ փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկը՝ առանց փողկապի։
Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար՝ դեպի ձախ)։
Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ։
Փողկապն ամրացվում է վերնաշապիկին։ Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի։ Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ,
դ) կոշիկները կրելու կարգը.
համագգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը՝ կապված։
12. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի կրման ժամկետներն են`
Հ/Հ |
Համազգեստի տարրերը |
Տեսականու նկարագիրը |
Կրման ժամկետը |
Քանակը մեկ մարդու համար |
Տղամարդ տեսուչ |
||||
1 |
Գլխարկ |
ա/ ձմեռային |
3 տարի |
1 հատ |
բ/ ամառային բրդյա |
3 տարի |
1 հատ | ||
գ/ կեպի |
2 տարի |
2 հատ | ||
2 |
Կիսավերարկու |
ա/ ձմեռային |
3 տարի |
1 հատ |
3 |
Բաճկոն |
ա/ ձմեռային |
3 տարի |
1 հատ |
բ/ դաշտային ձմեռային |
2 տարի |
1 հատ | ||
գ/ գարնանային-աշնանային |
3 տարի |
1 հատ | ||
դ/ դաշտային ամառային |
2 տարի |
2 հատ | ||
4 |
Տաբատ |
ա/ ձմեռային |
3 տարի |
2 հատ |
բ/ դաշտային ձմեռային |
2 տարի |
2 հատ | ||
գ/ գարնանային |
3 տարի |
2 հատ | ||
դ/ դաշտային ամառային |
2 տարի |
2 հատ | ||
5 |
Կոշիկ |
ա/ ձմեռային կիսաճտքավոր |
1 տարի |
1 զույգ |
բ/ ամառային կիսաճտքավոր |
1 տարի |
1 զույգ | ||
գ/ ամառային |
1 տարի |
2 զույգ | ||
6 |
Վերնաշապիկ |
ա/ երկարաթև |
1 տարի |
2 հատ |
բ/ կարճաթև |
1 տարի |
2 հատ | ||
գ/ շապիկ |
1 տարի |
3 հատ | ||
7 |
Գոտի |
ա/ կաշվե |
2 տարի |
1 հատ |
8 |
Փողկապ |
2 տարի |
1 հատ | |
Կին տեսուչ | ||||
9 |
Գլխարկ |
ա/ ձմեռային |
3 տարի |
1 հատ |
բ/ կեպի |
2 տարի |
2 հատ | ||
10 |
Կիսավերարկու |
ա/ ձմեռային |
3 տարի |
1 հատ |
11 |
Բաճկոն |
ա/ ձմեռային |
3 տարի |
1 հատ |
բ/ դաշտային ձմեռային |
2 տարի |
1 հատ | ||
գ/ սինթետիկ ամառային |
3 տարի |
2 հատ | ||
դ/ դաշտային ամառային |
2 տարի |
2 հատ | ||
12 |
Տաբատ |
ա/ դաշտային ձմեռային |
2 տարի |
2 հատ |
բ/ դաշտային ամառային |
2 տարի |
2 հատ | ||
13 |
Կոշիկ |
ա/ ձմեռային կիսաճտքավոր |
1 տարի |
1 զույգ |
բ/ ամառային կիսաճտքավոր |
1 տարի |
1 զույգ | ||
գ/ ամառային |
1 տարի |
2 զույգ | ||
14 |
Վերնաշապիկ |
ա/ երկարաթև |
1 տարի |
2 հատ |
բ/ կարճաթև |
1 տարի |
2 հատ | ||
գ/ շապիկ |
1 տարի |
3 հատ | ||
15 |
Կիսաշրջազգեստ |
ա/ բրդյա |
3 տարի |
2 հատ |
բ/ բամբակյա |
2 տարի |
2 հատ | ||
16 |
Գոտի |
ա/ կաշվե |
2 տարի |
1 հատ |
17 |
Փողկապ |
2 տարի |
1 հատ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.03.2021, N 75-Ն | 28.03.2021, N 153-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|