Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2006-28.03.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.209
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.05.2006
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506179

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 մայիսի 2006 թ
ք. Երևան

 N 153-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 16-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ու բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005թ. հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշման 6-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրելու, կրելու կարգն ու պայմանները»՝ համաձայն հավելվածի:

2. Բնապահպանական պետական տեսչության պետին` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաջորդ տարվա հայտում ներկայացնել նախատեսվող համազգեստի ձեռք բերման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ` համապատասխան հիմնավորող փաստաթղթերով և հաշվարկով:

3. Սույն հրամանի կատարման  հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանի վրա:
 

Նախարար`

Վ. Այվազյան

Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
2006 թ. մայիսի 17-ի
 N 153-Ն հրամանի

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժնի կողմից՝ համաձայն սույն կարգի 12-րդ կետի պահանջների:

2. Բնապահպանական պետական տեսուչի մեղքով` սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով` տեսուչի սեփական միջոցների հաշվին:

3. Բնապահպանական պետական տեսուչի աշխատանքից ազատվելու դեպքում տեսուչի կրած համազգեստը հանձնվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժին` խոտանման համար:

4. Համազգեստ կրում են բոլոր բնապահպանական պետական տեսուչները:

5. Բնապահպանական պետական տեսչության այլ աշխատողներին, իսկ աշխատանքային գրասենյակում նաև տեսուչներին, թույլատրվում է համազգեստի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ։

6. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ու բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման պահանջներին և պահվի անթերի վիճակում։

7. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ամենօրյա և դաշտային ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից։   

8. Բնապահպանական պետական տեսուչները ամենօրյա համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ, իսկ դաշտային համազգեստը` դաշտային պայմաններում իրականացվող ստուգումների և ստուգայցերի իրականացման ժամանակ:

9. Ամառային կամ ձմեռային համազգեստին անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի կարգադրությամբ:

10. Բնապահպանական պետական տեսուչին արգելվում է՝

ա) համազգեստը, խորհրդանշանը կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով,

բ) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր։

11. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են՝

ա) գլխարկը կրելու կարգը.

կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ձմեռային ականջակալներով գլխարկը կրվում է ուղիղ և ազատ ոճով։ Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել օդի ցածր ջերմաստիճանների դեպքում,

բ) վերնազգեստը կրելու կարգը.

ձմեռային վերարկուն բնապահպանական պետական տղամարդ տեսուչները կրում են բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում, իսկ կին բնապահպանական պետական տեսուչները` բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում։ 

Ամենօրյա ձմեռային և դաշտային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով, իսկ գարնանային ամենօրյա և դաշտային ամենօրյա բաճկոնը թույլատրվում է կրել չկոճկված:

Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը կրելիս պետք է լինեն մաքուր, հարդարված և արդուկված։

Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,

գ) վերնաշապիկը և փողկապը կրելու կարգը.

վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ։ Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի։

Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց բաճկոնի՝ փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկը՝ առանց փողկապի։

Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար՝ դեպի ձախ)։

Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ։

Փողկապն ամրացվում է վերնաշապիկին։ Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի։ Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ,

դ) կոշիկները կրելու կարգը.

համագգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը՝ կապված։

12. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի կրման ժամկետներն են`

Հ/Հ

Համազգեստի տարրերը

Տեսականու նկարագիրը

Կրման ժամկետը

Քանակը մեկ մարդու համար

Տղամարդ տեսուչ

 

1

Գլխարկ

ա/ ձմեռային

3 տարի

1 հատ

   

բ/ ամառային    բրդյա

3 տարի

1 հատ

   

գ/ կեպի

2 տարի

2 հատ

2

Կիսավերարկու

ա/ ձմեռային

3 տարի

1 հատ

3

Բաճկոն

ա/ ձմեռային

3 տարի

1 հատ

   

բ/ դաշտային ձմեռային

2 տարի

1 հատ

   

գ/ գարնանային-աշնանային

3 տարի

1 հատ

   

դ/  դաշտային ամառային

2 տարի

2 հատ

4

Տաբատ

ա/ ձմեռային

3 տարի

2 հատ

   

բ/  դաշտային ձմեռային

2 տարի

2 հատ

   

գ/ գարնանային

3 տարի

2 հատ

   

դ/ դաշտային ամառային

2 տարի

2 հատ

5

Կոշիկ

ա/ ձմեռային կիսաճտքավոր

1 տարի

1 զույգ

   

բ/ ամառային կիսաճտքավոր

1 տարի

1 զույգ

   

գ/ ամառային

1 տարի

2 զույգ

6

Վերնաշապիկ

ա/ երկարաթև

1 տարի

2 հատ

   

բ/ կարճաթև

1 տարի

2 հատ

   

գ/ շապիկ

1 տարի

3 հատ

7

Գոտի

ա/ կաշվե

2 տարի

1 հատ

8

Փողկապ

 

2 տարի

1 հատ

Կին տեսուչ  

9

Գլխարկ

ա/ ձմեռային

3 տարի

1 հատ

   

բ/  կեպի

2 տարի

2 հատ

10

Կիսավերարկու

ա/ ձմեռային

3 տարի

1 հատ

11

Բաճկոն

ա/ ձմեռային

3 տարի

1 հատ

   

բ/ դաշտային ձմեռային

2 տարի

1 հատ

   

գ/ սինթետիկ ամառային

3 տարի

2 հատ

   

դ/  դաշտային ամառային

2 տարի

2 հատ

12

Տաբատ

ա/ դաշտային ձմեռային

2 տարի

2 հատ

   

բ/ դաշտային ամառային

2 տարի

2 հատ

13

Կոշիկ

ա/ ձմեռային կիսաճտքավոր

1 տարի

1 զույգ

   

բ/ ամառային կիսաճտքավոր

1 տարի

1 զույգ

   

գ/ ամառային

1 տարի

2 զույգ

14

Վերնաշապիկ

ա/ երկարաթև

1 տարի

2 հատ

   

բ/ կարճաթև

1 տարի

2 հատ

   

գ/ շապիկ

1 տարի

3 հատ

15

Կիսաշրջազգեստ

ա/ բրդյա

3 տարի

2 հատ

   

բ/ բամբակյա

2 տարի

2 հատ

16

Գոտի

ա/ կաշվե

2  տարի

1 հատ

17

Փողկապ

 

2 տարի

1 հատ