ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 ապրիլի 2005 թվականի N 370-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Երևանի «Ավանդական բժշկական ինստիտուտ» ԱԿ լիցենզիան «Երևանի «Ավանդական բժշկական համալսարան» ԱԿ-ի անվամբ վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Երևանի «Ավանդական բժշկական ինստիտուտ» ԱԿ-ին 2003 թվականի հունիսի 30-ին տրված թիվ Կ-XX-000001 բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան վերաձևակերպել Երևանի «Ավանդական բժշկական համալսարան» արտադրական կոոպերատիվի անունով:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:
2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|