Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.02.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 փետրվարի 2007 թվականի N 248-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Վարդան Աթյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Վարդան Աթյանին 2003 թվականի հունվարի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ  Ա - XX-000012 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Վարդան Աթյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան