Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.212
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.05.2006
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606165

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

15 մայիսի 2006 թ. 
ք. Երևան

N 120-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 69-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի «2006 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» թիվ 39-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի մարտի 13-ի «Փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու մասին»  N 69-Ն հրամանը:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
 
Ա. Մանուկյան

 

Հաստատված Է

 


Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2006 թ. մայիսի 15-ի
թիվ 120-Ն հրամանի

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

 

Փոստային վճարման պետական նշանների անվանումը

Քանակը

Գործողության մեջ դնելու ժամկետը

Անվանագինը (դրամ)

Տպաքանակը (հատ)

1.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

1.1

Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը

2 նամականիշ 1 գեղաթերթիկ

III եռամսյակ

120, 170, 480

2x100000 10000

1.2

Խաղաղություն աշխարհին

1 նամականիշ

III եռամսյակ

50 200000

1.3

Ամանոր և Սուրբ ծնունդ

1 նամականիշ

IV եռամսյակ

70 200000

2.

ԵՎՐՈՊԱ

2.1

Եվրոպա

2 նամականիշ

III եռամսյակ

200, 350 2x100000

3.

ՄՇԱԿՈՒՅԹ

3.1

Մանրանկարչություն

1 գեղաթերթիկ

III եռամսյակ

220 50000

3.2

Հայկական կրկեսի կոլեկտիվի ստեղծման 50-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

70 100000

3.3

Հայկական ազգային տարազ

1 նամականիշ

III եռամսյակ

350 50000

3.4

Հայաստանի պատկերասրահներ և թանգարաններ

1 նամականիշ

IV եռամսյակ

230 50000

3.5

Դեկորատիվ-կիրառական արվեստներ. Ոսկերչություն

1 նամականիշ

IV եռամսյակ

280 50000

4.

ՍՊՈՐՏ

4.1

2006թ. Գերմանիայում կայանալիք «FIFA»-ի աշխարհի գավաթի խաղարկություն

1 նամականիշ

III եռամսյակ

350 50000

5.

ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ

5.1

Հակոբ Հովնաթանյանի ծննդյան 200-ամյակը

1 նամականիշով միակողմանի բացիկ

III եռամսյակ

240

700

5.2

Միսակ Մանուշյանի ծննդյան 100-ամյակը

1 նամականիշով միակողմանի բացիկ

III եռամսյակ

240 1000

5.3

Ակադեմիկոս Արտաշես Շահինյանի ծննդյան
100-ամյակը

1 նամականիշ

IV եռամսյակ

230 50000

5.4

Սերգեյ Մերկուրովի ծննդյան 125-ամյակը

1 նամականիշ

IV եռամսյակ

230 50000

6.

ԲԱՐԵՐԱՐՆԵՐ, ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ

6.1

Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակը. Պողոս Նուբարի Նուբարյան և Ալեք Մանուկյան

1 գեղաթերթիկ 3 նամականիշից

III եռամսյակ

120,120, 120

3x50000

7.

ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

7.1

Կենդանական աշխարհ. WWF

4 նամականիշ

III եռամսյակ

70, 70, 70, 70 4x40000

7.2

Բուսական աշխարհ

1 նամականիշ

IV եռամսյակ

350 50000

8.

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ

8.1

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի 50-ամյակը

1 նամականիշ

IV եռամսյակ

120 100000

9.

ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ

9.1

Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված համատեղ հայ-ռուսական

1 նամականիշ

I եռամսյակ

350 200000

9.2

Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված` «Հայկական կերպարվեստ» թեմայով նամականիշով գեղարվեստական ծրար

1 նամականիշով ծրար

III եռամսյակ

350 50000

9.3

Համատեղ հայ-իրանական

1 նամականիշ

IV եռամսյակ

350 50000

10.

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

10.1

Ստեփանավան

1 նամականիշ

III եռամսյակ

110 100000

11.

ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ

11.1

Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 15-ամյակը

1 նամականիշով միակողմանի բացիկ

IV եռամսյակ

240 1000

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար`
Վ. Մարության