ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
23 ապրիլի 1999 թ. ք. Երևան |
N 72 |
Ի կատարումն ՀՀ կառավարության 10.03.99 թ. «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց թողարկման ազդագրերի պետական գրանցման և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկում իրականացնող լիազորված պետական մարմին տեղեկությունները ներկայացվելու և հրապարակվելու կարգը հաստատելու մասին» թիվ 140 որոշման 2-րդ կետի ե) ենթակետի`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Արժեթղթերի տեղաբաշխման մասին ամփոփ տեղեկանքի ձևը և բովանդակությունը» (կցվում է):
Տեսչության պետ | Տ. Կարապետյան |
|
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Բ Ա Ժ Ի Ն 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ
1.1. Թողարկողի լրիվ և կրճատ անվանումները (անհատ ձեռնարկատիրոջ անունը), գտնվելու վայրը, փոստային հասցեները, կապի միջոցները:
1.2. Ընկերության (անհատ ձեռնարկատիրոջ) պետական գրանցման վկայականի համարը, կոդը, գրանցման ամսաթիվը (եթե թողարկողը գրանցվել է մի քանի անգամ, ապա վերջին գրանցման ամսաթիվը):
Բ Ա Ժ Ի Ն 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2.1. Արժեթղթերի պետական գրանցման ամսաթիվը, համարը, ծածկագիրը:
2.2. Թողարկման ծավալը (արժեթղթերի անվանական արժեքը, քանակը և գումարը):
2.3. Մինչև տեղաբաշխումը հայտարարված արժեթղթերի ծավալները` առանձին նշելով տեսակները, քանակը, անվանական արժեքը:
2.4. Չտեղաբաշխված արժեթղթերի այն քանակը, որի դեպքում տեղաբաշխումը թողարկման որոշմամբ համարվում է չկայացած (եթե սահմանվել է):
2.5. Թողարկման ազդագրի հրապարակման մամուլի միջոցը, մարմինը, հրապարակման ամսաթիվը, համարը:
2.6. Տեղաբաշխման ժամկետները (սկզբի և ավարտի ամսաթվերը):
2.7. Արժեթղթերի իրացման փաստացի գինը (գները) և ըստ յուրաքանչյուր գնի (գների) իրացված արժեթղթերի քանակը:
2.8. Տեղաբաշխված արժեթղթերը և դրանց դիմաց փաստացի վճարումները`
ՀՀ արժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
արտարժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
գույքով` _______________ դրամ, ___________ հատ,
այդ թվում արժեթղթերով` _________ դրամ, ___________ հատ,
2.8.1. Թողարկման կազմակերպության (անդերռայթերի) միջոցով տեղաբաշխված արժեթղթերը և դրանց դիմաց փաստացի վճարումները`
ՀՀ արժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
արտարժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
գույքով` _______________ դրամ, ___________ հատ,
այդ թվում արժեթղթերով` _________ դրամ, ___________ հատ,
2.9. Տեղաբաշխված և լրիվ չվճարված արժեթղթերի քանակը, գումարը:
2.10. Չտեղաբաշխված արժեթղթերի քանակը, գումարը:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3.1. Տեղաբաշխումից հետո, հաշվարկված 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող արժեթղթերի սեփականատերերի անվանացանկը:
Ֆիզիկական անձանց դեպքում` Ա.Ա.(Հ.), կազմակերպությունների դեպքում` լրիվ անվանումը |
Արժեթղթերի քանակը |
Տոկոսը ընդհանուրի մեջ |
Վճարման չափը (տոկոսով) |
3.2. Տեղեկություններ թողարկողի կառավարման մարմինների անդամների մասին (այս կետի դրույթները լրացվում են ըստ թողարկողի կազմակերպական-իրավական ձևի առանձնահատկությունների).
ա) թողարկողի տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամների անվանացանկը` նշելով ԱԱ(Հ), տվյալ կազմակերպությունում և այլ կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնները, այդ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում մասնակցության չափը (գումարը և տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ):
բ) թողարկողի գործադիր մարմնի անդամների անվանացանկը` նշելով ԱԱ(Հ) եթե գործադիր մարմնի գործառույթներն իրականացնողը կազմակերպություն է, ապա նշվում է կազմակերպության անվանումը), տվյալ կազմակերպությունում և այլ կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնները, այդ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում մասնակցության չափը, տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ (եթե գործադիր մարմնի ֆունկցիաներն իրականացնում է առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, ապա նշել կազմակերպության (ձեռնարկատիրոջ) անվանումը, այն կազմակերպությունների անվանումները, որոնցում այն իրականացնում է գործադիր մարմնի ֆունկցիաները):
գ) ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների անվանացանկը` նշելով ԱԱ(Հ) (եթե վերստուգող հանձնաժողովի գործառույթներն իրականացնողը կազմակերպություն է, ապա նշվում է կազմակերպության անվանումը), տվյալ ընկերությունում և այլ ընկերություններում զբաղեցրած պաշտոնները (վերջին երեք տարում), այդ ընկերությունների կանոնադրական կապիտալներում մասնակցության չափը, տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ:
Բ Ա Ժ Ի Ն 4
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4.1. Տեղաբաշխման հետ կապված խոշոր գործարքները, շահագրգռվածություն պարունակող գործարքները, ինչպես նաև գործարքների վերաբերյալ որոշումը ընդունող լիազորված մարմնի անվանումը, որոշման արձանագրության համարը, ամսաթիվը:
4.2. Գույքային ներդրումները գնահատող կազմակերպության (անձի) անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները: Գույքի գնահատման վերաբերյալ եզրակացությունը (եզրակացությունները):
4.3. Արժեթղթերի ձևաթղթեր պատրաստող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կապի միջոցները (տպագրական եղանակով պատրաստված արժեթղթերի (փաստաթղթային) թողարկման դեպքում):
4.4. Ռեեստր վարող մասնագիտացված կազմակերպության (առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը, կապի միջոցները:
4.5. Արժեթղթերի թողարկման կազմակերպության (առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը, կապի միջոցները:
4.6. Արժեթղթերի թողարկման երաշխավորի (առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը, կապի միջոցները:
Ղեկավար`
Գլխ. հաշվապահ կամ
ֆինանսական հարցերով զբաղվող տնօրեն`
_______ _____________ թ.
Գրանցված է |