Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.379
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206323

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան
N 191-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 79-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

-հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«5. Ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (այսուհետ՝ ուղեգրող)  ուղեգրում է թեկնածուին ուսումնական դասընթաց անցնելու համար:»,

բ) 11-րդ կետը շարադրել նոր  խմբագրությամբ՝

«11. Ուսումնական դասընթացի արդյունքների մասին եզրակացությունը հաստատում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Եզրակացության մեկ օրինակը պահվում է ծառայության կադրերի բաժնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուին:»,

գ) Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայության անցնելու համար ուսումնական դասընթաց անցնելու մասին  եզրակացության (Ձև 2)  վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

««Հաստատում եմ»
___________________________________________________________________
(համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

___ ________ 20 թ.»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան