Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.378
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206321

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան
N 190-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

-հրամանի առաջին կետով հաստատված դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը շարադրել նոր խմբագրությամբ՝

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

Պաշտոնների դասակարգումը
ըստ խմբերի

Հարկադիր կատարման
ծառայության պաշտոնը

Գլխավոր և առաջատար խմբերին
հավասարեցված պաշտոններ

Գլխավոր խմբի պաշտոններ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական
մարմնի բաժնի պետ
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի օգնական Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական
մարմնի բաժնի պետ
Առաջատար խմբի պաշտոններ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի գրասենյակի պետ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետ
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի ավագ հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական
մարմնի առաջատար խորհրդատու
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր
կատարող
»: 

 

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Հարությունյան