«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 188-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մարտի 16-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 44-Ն հրամանով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը:»:
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանմանը:»:
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:»:
4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու անհրաժեշտության դեպքում` 5-օրյա ժամկետում ծառայողական քննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ նրա համաձայնությունը ստանալու համար:»:
5) 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան