Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2006-05.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.16/25(234) Հոդ.353
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2006
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.01.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106304

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

18 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել  համայնքային  ծառայության  կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հ. Աբրահամյան

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
նախարարի 2006 թ. սեպտեմբերի 18-ի
N 16-Ն հրամանի

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում են համայնքային ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ Կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից  հանելու հետ կապված հարաբերությունները։

2. Կադրերի ռեզերվը` «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված, ինչպես նաև 33-րդ հոդվածի «զ», «է» և «ժը» կետերով նախատեսված հիմքերով աշխատանքից ազատված անձանց հանրույթ է:

3. Կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Կադրերի ռեզերվում գրանցվում են՝

ա) համայնքի ղեկավարի պաշտոն կամ տեղական ինքնակառավարման մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցրած անձինք՝ պաշտոնավարման ավարտից հետո.

բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված
մրցույթում Օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք.

գ) հաստիքների կրճատման, ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը), համապատասխան մարմնի լուծարման հիմքերով համայնքային  ծառայության պաշտոնից ազատված անձինք:

5. Կադրերի ռեզերվում գրանցվելու համար սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ՝  համապատասխան մարմին) աշխատակազմը եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարին է ներկայացնում կադրերի ռեզերվում գրանցվող անձի անձնական գործը՝ կադրերի ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթի պատճենի և կադրերի ռեզերվում գրանցվելու վերաբերյալ տվյալ անձի դիմումի հետ միասին:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված անձնական գործը և համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում համայնքի ղեկավարը ընդունում է որոշում կադրերի ռեզերվում տվյալ անձին գրանցելու մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (հավելված)։ Գրանցման թերթիկը լրացվում է երկու օրինակից, դրա առաջին օրինակը տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցված անձին, իսկ երկրորդը՝ պահվում նրա անձնական գործում:

8. Կադրերի ռեզերվում գրանցելու մասին սույն կարգի 6-րդ կետում նշված համայնքի ղեկավարի որոշման հիման վրա կադրերի ռեզերվում գրանցված անձի տվյալները ընդգրկվում են համապատասխան մարմնի աշխատակազմում վարվող հաշվառման մատյանում:

9. Կադրերի ռեզերվից անձին հանելու հիմքերն են՝

ա) անձնական դիմումը.

բ) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը կամ փախստականի կարգավիճակը կորցնելը՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման.

դ) օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ե) դատական կարգով անգործունակ, սահմանափակ  գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

զ) դատական կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը համայնքային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

ը) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

թ) 65 տարին լրանալը.

ժ) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

ժա) Օրենքով սահմանված այլ հիմքերը։

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո հնգօրյա ժամկետում համայնքի ղեկավարն ընդունում է որոշում անձին կադրերի ռեզերվից հանելու մասին:

11. Կադրերի ռեզերվում գրանցված անձը համարվում է կադրերի ռեզերվից հանված՝ նրա մահվան կապակցությամբ։

 

 

լուսանկարի
տեղը

 

 

Հավելված
Համայնքային ծառայության
 կադրերի ռեզերվում գրանցելու և
կադրերի ռեզերվից հանելու կարգի

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ  N_____

(համայնքային ծառայության կադրերի ռեզերվի)

1. Ազգանունը, անունը, հայրանունը  __________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________

3. Անձնագիրը ________________________________________

(սերիան, համարը, ում  կողմից է տրվել   և տրման ամսաթիվը)


4. Զբաղեցրած վերջին պաշտոնը _____________________________
(պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

5. Համայնքային ծառայության դասային աստիճանը _________________

6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը _______________________

7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ համապատասխան համայնքի

ղեկավարի որոշումը ___________________________________

_________________________________________________

8. Կադրերի ռեզերվում գրանցման ժամանակաշրջանը*

-------  ---------------- թ-ից մինչև   -------  ------------------------թ.

………………………………..

համայնքի ղեկավար

 


Կ. Տ.

-----------------------------


 

ստորագրությունը

____  ____________ 200 __թ.

 


Կադրերի ռեզերվում գրանցված տվյալ անձի գրանցման ժամանակաշրջանն ավարտվում է միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետից շուտ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում։