Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.01/4(278)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.01.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


13 հունվարի 2006 թվականի N 23-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Նարինե Մարտիրոսյանի դեղատնային գործունեության լիցենզիայի
գործողությունը կասեցնելու մասին


 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումը, ՀՀ առողջապահության փոխնախարարի 16.11.05թ. N Ա-014  հանձնարարականը, N Ա-014 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 23.12.05թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Նարինե Մարտիրոսյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխությունների մասին և այդ փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) հայտում որպես մասնագետ ներկայացված է եղել դեղագործ Ս. Մուրադյանը, սակայն ստուգման պահին փաստացի աշխատում էր Մ. Տանուտերյանը,

բ) փաստացի դեղատնային կրպակի ընդհանուր մակերեսը 16 քմ է: Դեղատնային կրպակում բացակայում են սանհանգույցը և գրասենյակը/հանգստի սենյակը,


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


1. Կասեցնել Ա/Ձ Նարինե Մարտիրոսյանի 2003 թվականի դեկտեմբերի 29-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000137 լիցենզիան՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման  բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`   

Ն. Դավիդյան