ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 սեպտեմբերի 2006 թվականի N 1050-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մեհրաբյանի անվան բժշկական ուսումնարան» ՍՊԸ-ի լիցենզիան «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի անվամբ վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը, ՀՀ կառավարության 29 հունիսի 2006 թվականի N 924-Ն որոշումը, լիցենզավորված իրավաբանական անձի անվանափոխությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Մեհրաբյանի անվան բժշկական ուսումնարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականի հունիսի 18-ին տրված թիվ 092 միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի անունով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |