Գլխավոր տեղեկություն
Համար
N 981-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2007-25.04.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.06/4(244) Հոդ.35
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.12.2006
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 981-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 421-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 43-47-րդ կետերի և 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 2126-Ն որոշման 2-րդ կետի «Պետական ոչ առևտրային կազմակերպության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 14, 15, 18, 19 և 21-րդ հոդվածների պահանջների.

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային  կազմակերպության  խորհրդի ընտրության կարգը (համաձայն հավելվածի):

*2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության խորհրդի ընտրության կարգը հաստատելու մասին» թիվ 421-Մ հրամանը:

3. Նախարարության հանրակրթության  վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

4. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

ՀՀ կրթության և գիտության
նախարար` 
L. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի
դեկտեմբերի 8-ի N 981-Ա/Ք հրամանի

             Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության խորհրդի ընտրության

1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (Հայաստանի Հանրապետության մարզպետը, Երևանի քաղաքապետը, թաղապետը (համայնքապետը) և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, հաստատության նոր խորհուրդ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո (30 օրվա ընթացքում) սույն կարգի համաձայն կազմակերպում և ապահովում են խորհրդի անդամների ընտրության գարծընթացը:

2. Խորհուրդը կազմված է 7 անդամից, որոնց առաջադրում են.

2-1 հաստատության մանկավարժական խորհուրդը (մինչև 40 ուսուցիչների դեպքում` մանկավարժական կոլեկտիվը), որը գաղտնի քվեարկությամբ տվյալ հաստատությունում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող  ուսուցիչներից ընտրում է խորհրդի 2 անդամներին: Նրանց  լիազորությունները դադարեցվում են  աշխատանքից ազատվելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հաստատության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում.

2-2 հաստատության ծնողական խորհուրդը, որը գաղտնի քվեարկությամբ որոշում է հաստատության խորհրդի 2 անդամներին: Ծնողական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուները պետք է ունենան տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխա.

2-3 մանկավարժական և ծնողական խորհուրդների նիստերի մասնակից յուրաքանչյուր քվեարկող կարող է քվեարկել միայն առաջադրված թեկնածուներից մեկի օգտին:

3. Տարածքային կառավարման մարմինը առաջադրում է խորհրդի 3 անդամ:

3-1 Տարածքային կառավարման մարմնի 3 անդամների առաջադրումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

ա) Հայաստանի Հանրապետության մարզերում 2 անդամ առաջադրում են  մարզպետները.

բ) 1 անդամ` համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ: Այդ անդամի առաջադրումը նույնպես վերապահվում է մարզպետին, եթե համայնքի ղեկավարը նշված լիազորությունը 7-օրյա ժամկետում չի իրականացնում.

գ) Երևան քաղաքում 1 անդամ առաջադրում է Երևանի քաղաքապետը.

դ) 2 անդամ` թաղաjին համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ:

Այդ  անդամի առաջադրումը նույնպես վերապահվում է Երևանի քաղաքապետին, եթե թաղային համայնքի ղեկավարը նշված լիազորությունը 7-օրյա ժամկետում չի իրականացնում.

ե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության հաստատությունների խորհուրդներում նախարարը առաջադրում է 3 անդամ:

4. Կրթահամալիրի խորհրդի կազմը ձևավորվում է համաձայն իր Կանոնադրության:

5. Հաստատության խորհրդում առաջադրված թեկնածուների համար միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է:

6. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև տվյալ հաստատությունում այլևս սովորող երեխա չունենալու դեպքերում:

7. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կազմում:

7-1. Նույն անձը չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդների կազմում:

8. Տարածքային կառավարման մարմինը (ըստ ենթակայության` մարզպետը, Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը), հիմք ընդունելով հաստատության մանկավարժական, ծնողական խորհուրդների որոշումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, 7 օրվա ընթացքում հաստատում է խորհրդի անվանական կազմը, կամ սույն կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժում է անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:

9. Խորհրդի լիազորության ժամկետը  սահմանվում է հաստատության կանոնադրությամբ:

10. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագը:

10-1 Խորհուրդը գաղտնի  քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ:

10-2 Ընտրության չկայանալու դեպքում տասնօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն:

Ընտրությունը նորից չկայանալու դեպքում խորհրդի անդամներից մեկը` վիճակահանությամբ, նշանակվում է նախագահ:

11. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում  տարածքային  կառավարման մարմնի հաստատմանն է ներկայացնում նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:

12. Խորհրդի անդամի լիազորությունները չեն կարող դադարեցվել, եթե հայտարարվել է  գործադիր տնօրենի ընտրության մրցույթ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

* - Ծանոթություն -

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության խորհրդի ընտրության կարգը հաստատելու մասին» թիվ 421-Մ հրամանը` չի հրապարակվել: