«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2006 թ. |
թիվ 170-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 85-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
-հրամանի երկրորդ կետով հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ | - | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող |
Հանձնաժողովի անդամներ | - | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
- | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի պետ | |
- | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերահսկողության և կազմակերպական բաժնի պետ | |
- | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի պետ | |
Հանձնաժողովի քարտուղար | - | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի առաջատար խորհրդատու:»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|