Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2006-05.01.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.333
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ընդունման ամսաթիվ
29.08.2006
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2006

 «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106274

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

29 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 11-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 19-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերությամբ՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը՝ համաձայն հավելվածի:
      
Հ. Աբրահամյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման
նախարարի
2006 թ. օգոստոսի 29-ի
N 11-Ն հրամանի


Կ Ա Ր Գ


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգին համապատասխան:

2. Հարցաշարերը կազմում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ, և դրանք հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը:

3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը պարունակում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներ, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրություններ:

4. Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար հարցաշարերն ընդգրկում են`

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` առնվազն 120 հարց (խնդիր).

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` առնվազն 90 հարց (խնդիր).

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` առնվազն 60 հարց (խնդիր):

5. Հարցաշարերի հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.

բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 50 տոկոս.

դ) մասնագիտական հմտություններ (հարցեր)՝ 20 տոկոս։

6. Մրցույթը կամ ատեստավորումն անցկացվելուց առնվազն մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են (դրանք կարող են փակցվել համայնքի ղեկավարի նստավայրում` տեսանելի տեղում):

7. Հարցաշարերից հարցերի (խնդիրների) ընտրությունը կատարվում է համակարգչի միջոցով:

8. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

9. Համակարգչում առանձին զետեղվում են նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

10. Համակարգչային ծրագրի միջոցով թեստերը կազմվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)՝ պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:

11. Թեստերում ընդգրկվում են հետևյալ չափաբաժիններով հարցեր (խնդիրներ)`

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 40 հարց (խնդիր).

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 30 հարց (խնդիր).

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 20 հարց (խնդիր):

Թեստերում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տոկոսային հարաբերակցությամբ բնագավառների հարցեր (խնդիրներ):

12. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս է բերվում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը և անմիջապես զետեղվում կնքված արկղի մեջ:

13. Հանձնաժողովը թեստերը կազմում է մինչև թեստավորման փուլն սկսելը:

14. Յուրաքանչյուր մրցույթի կամ ատեստավորման դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ:

15. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ համայնքային ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2012, N 05-Ն 12.07.2012, N 11-Ն
21.07.2009, N 11-Ն 25.08.2009, N 11-Ն
12.12.2008, N 05-Ն 05.01.2009, N 11-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան