«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2006 թ. |
N 1184-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4) ենթակետի համաձայն ներկայացվող օրինակելի ձև Հ-3 հաշվետվության լրացման պահանջներում կատարել հետևյալ լրացումը.
լրացման պահանջները լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7. Եթե հիմնարկի արտաբյուջետային հաշվին միջոցները փոխանցվել են ՀՀ պետական և/կամ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեներից, ապա այդ միջոցները չեն ներառվում «Հիմնարկի արտաբյուջետային եկամուտների գոյացման և տնօրինման մասին» օրինակելի ձև Հ-3 հաշվետվության մեջ: Այդ դեպքում «Հիմնարկի արտաբյուջետային եկամուտների գոյացման և տնօրինման մասին» օրինակելի ձև Հ-3 հաշվետվության վերջում ավելացվում է ծանուցում նշված միջոցները (գումարի չափը նշվում է) հաշվետվության մեջ չներառելու մասին:
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|