Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


14 փետրվարի 2006 թվականի N 145-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Օրիգան» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Օրիգան» ՍՊԸ-ի 2002 թվականի օգոստոսի 29-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000022 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Օրիգան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

Ն. Դավիդյան