Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.01/6(154)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.01.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


13 հունվարի 2006 թվականի N 20-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Էվերա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած
ճանաչելու մասին


 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


1. Ուժը կորցրած ճանաչել «Էվերա» ՍՊԸ-ի 2002 թվականի սեպտեմբերի 5-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-000031 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3 «Էվերա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`


Ն. Դավիդյան