Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.01/6(215)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.02.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 փետրվարի 2006 թվականի N 138-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Էվերա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել «Էվերա» ՍՊԸ-ի 2004 թվականի դեկտեմբերի 13-ին տրված դեղատնային գործունեության (դեղատուն՝ առանց ստերիլ դեղերի պատրաստման) թիվ Կ-XX-000597 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Էվերա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան