Գլխավոր տեղեկություն
Համար
N 1168-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.01.16/3(212)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.12.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 դեկտեմբերի 2005 թվականի N 1168-Ա
ք. Երևան


Հ Ր Ա Մ Ա Ն

«Արարատ-Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Արարատ-Ֆարմ» ՍՊԸ-ի 2001 թվականի դեկտեմբերի 20-ին տրված դեղերի մեծածախ առևտուր թիվ Հ-XX- 001797 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3 «Արարատ-Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան