Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2006-26.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.15/35(309) Հոդ.263
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.07.2006
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806227

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հուլիսի 2006 թ.
ք. Երևան
N 718-Ն

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 419-Ա որոշման 8-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման 8-րդ կետի «ե» ենթակետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար` Վ. Խաչատրյան

Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
14 հուլիսի 2006 թ. N 718-Ն հրամանի

«Համաձայնեցված է»
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի
18 հուլիսի 2006 թ. N 160-Ն հրամանով

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տվյալ տարում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ) ըստ գնման առարկայի, քանակի և ընդհանուր գնի:

Սույն կարգը կանոնակարգում է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող գնումների անվանացանկի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից. մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման յուրաքանչյուր մարմին (այսուհետ՝ անվանացանկ կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար տվյալ տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկեր (այսուհետ՝ անվանացանկեր) ըստ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ մարմնի գծով նախատեսված ծախսային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ օրենքով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Անվանացանկերը կազմելիս անվանացանկ կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1. Անվանացանկերը կազմվում են տվյալ տարում մրցույթով, մրցակցային բանակցություններով, սահմանափակ մրցույթով, գնանշման հարցմամբ և մեկ անձից գնումների կատարման ձևերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար:

2. Անվանացանկերը պետք է կազմվեն սույն կարգի N 1 հավելվածում բերված N 1-անվանացանկ ձևով՝ անվանացանկ կազմող մարմնի գծով ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Անվանացանկ կազմող մարմինը, իր կողմից լրացված N 1-անվանացանկ ձևը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով:

3. Ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու անվանացանկ կազմող բոլոր մարմինների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, անվանացանկ կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները՝ նաև համակարգի) տվյալ տարվա անվանացանկերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2 հավելվածում բերված N 2-ամփոփ ձևով կազմել տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը):

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և տվյալ տարում գործող գլխավոր պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են ըստ այդ պայմանագրերի:

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով, անվանացանկ կազմող մարմինը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանած ժամկետում (2007 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2006 թվականի սեպտեմբերի 2-ը) պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ստուգում է անվանացանկ կազմող մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմին:

6. Անվանացանկ կազմող մարմինը պարտավոր է.

ա) իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան՝ ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները.

բ) ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն՝ վավերացման:

7. Ստանալով անվանացանկ կազմող մարմնից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն` նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն՝ ստացման օրվանից հաշված 5 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին:

8. Եթե անվանացանկ կազմող մարմինը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն այն հետ է վերադարձնում անվանացանկ կազմող մարմին առանց վավերացման՝ նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել անվանացանկ կազմող մարմնի կողմից:

9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N 2-ամփոփ ձևերի տվյալները և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանած ժամկետում (2007 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2006 թվականի հոկտեմբերի 17-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ՝ սույն կարգի N 3 հավելվածում բերված N 3-ամփոփ ձևով:

10. N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում արտացոլված` անվանացանկ կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները:

11. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից սույն կարգի համաձայն ստացված N 3-ամփոփ ձևի ցուցանիշները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմում է գնման առարկաների տեղեկատու: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետում նշված տեղեկատուն (թղթային կամ համակարգչային կրիչներով), ինչպես նաև իր կողմից մշակված՝ տվյալ տարվա պետական կարիքների բավարարման համար գնումների՝ բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևը (թղթային և համակարգչային կրիչներով) ու այդ ձևի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման, սույն կարգի 12-րդ կետում հիշատակված ուղեցույցը տրամադրում է անվանացանկ կազմող մարմիններին՝ նրանց կողմից անվանացանկերի վերջնական տարբերակը կազմելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու համար:

12. Անվանացանկ կազմող մարմինները սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատուն, ինչպես նաև էլեկտրոնային ձևը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար տվյալ տարվա գնումների՝ գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևերի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ուղեցույցով կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում համապատասխան էլեկտրոնային ձևերը (թղթային և համակարգչային կրիչներով):

13. Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ` անվանացանկ կազմող որևէ մարմնի տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա օրենքի ընդունման օրվանից մեկշաբաթյա ժամկետում սույն կարգի համապատասխան անվանացանկ կազմող մարմինը իր կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված անվանացանկերում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ:

14. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գնումների անվանացանկի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են առանձին կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար

 

Հայաստանի Հանրապետության
առևտրի և տնտեսական զարգացման
նախարար

Վ. Խաչատրյան

 

Կ. Ճշմարիտյան

 

Հավելված N 1
Ձև N 1- անվանացանկ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարություն)

Էջ 1,  2,  3,  4

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

Հավելված N 2
Ձև N 2-ամփոփ
«Ճիշտ է՝»
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար`

Կ. Տ.

 

_______________________   /                /
(ստորագրություն)

 

«___» «______________» 20 ___ թ.

Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 


(ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը) 


ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 20_ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան)

չափի միավորը

1

2

3

4

5

    ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ    
         
         
    ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ    
         
         
    ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ    
         
         

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

«__» «_____________» 20 ___ թ.  
Պետական կառավարման մարմնի ղեկավար

________________________
(ստորագրություն)


     

 

Հավելված N 3
Ձև N 3-ամփոփ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների և  
էկոնոմիկայի նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 20 ___ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

չափի միավորը

1

2

3

4

5

   

ՄԱՍ I.   ԱՊՐԱՆՔՆԵՐ

   
          
         
         
         
         
         
   

ՄԱՍ II.  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
         
         
         
         
         
         
   

ՄԱՍ III.  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         
         
         
         
   
 
«__» «_____________» 20 ___ թ.  
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար`

________________________
(ստորագրություն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան