Գլխավոր տեղեկություն
Համար
N 813-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.10.01/22(170)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.07.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 հուլիսի 2006 թվականի N 813-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Էդառ-Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի  33 հոդվածի 4-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Էդառ-Ֆարմ» ՍՊԸ-ի գործունեության (2005 թվականի սեպտեմբերի 13-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000726 լիցենզիա) իրականացման վայրը՝ ք. Գյումրի, Արագածի 1 հասցեն տեղափոխել ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փող., շ. 10 տարածք:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեություն իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան