Գլխավոր տեղեկություն
Համար
N 176
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.1997-19.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.07.24/2
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.07.1997
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.1997

118.0205.20.06.97

ՔԱՂՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
7.07.1997 թ. թիվ 176 հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» N 84 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման կարգը (կցվում է):

 

Մ. Ալեքսանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հունիսի 20-ի
թիվ 205 հրամանով

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հուլիսի 7-ի
թիվ 176 հրամանով

   

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հունիսի 25-ի
թիվ 237 հրամանով

ՀՀ
կՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ
1997 թ. հունիսի 23-ի
թիվ 23 որոշմամբ

           

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» N 84 որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն, սահմանվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման հետևյալ կարգը:

1. Սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող վթարային տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը կատարվում է ՀՀ կառավարության 1997 թ. մարտի 10-ի N 31 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերի հիման վրա, վնասի չափը նախօրոք գրավոր համաձայնեցնելով տան բոլոր սեփականատերերի հետ:

Փոխհատուցվող գումարի չափի անհամաձայնության դեպքում վիճահարույց հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը կատարվում է սեփականատերերի հաշվին, շենքերն ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված պարտավորագրի առկայության դեպքում, վավերացված պետական նոտարական մարմնի կողմից (ձևը կցվում է):

3. Բնակելի տների և օժանդակ շինությունների քանդումը կատարում է սեփականատերը մարզպետարանի կողմից սահմանված ժամկետում, բայց ոչ ավել, քան բնակելի շինությունների արժեքի փոխհատուցումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում:

Քանդման ենթակա տների և օժանդակ շինությունների տերերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ շինությունների քանդումից ստացված շինարարական նյութերը (անկախ քանդվող տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման):

4. Քանդման ենթակա բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման գնահատման ակտերի և սեփականատերերի պարտավորագրի հիման վրա մարզպետարանի կողմից 5 օրվա ընթացքում տան բոլոր սեփականատերերի անունով, կամ սահմանված կարգով, նրանց գրավոր համաձայնությամբ, ընտանիքի անդամներից որևէ մեկի անունով կազմվում է վնասի փոխհատուցման ցուցակ` 3 օրինակից, որից մեկ օրինակը գնահատման ակտերի և պարտավորագրի հետ միասին ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գումարը փոխանցելու համար, մեկ օրինակը` Աբովյանի գանձապետական բաժանմունք` վճարումը կատարելու համար, իսկ մեկ օրինակը մնում է մարզպետարանում:

5. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման համար ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշմամբ նախատեսված գումարները 10 օրվա ընթացքում փոխանցում է Աբովյանի գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին:

6. Սույն կարգով սահմանված վնասների փոխհատուցման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Ես` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ` _____________________

___________________________________________________

___________________________________________________
                          (բոլոր սեփականատերերի Ա., Ա., Հ., անձնագրի տվյալները)

սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի տան և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը գումարով

________________________________________________ դրամ,
                                            (գումարը բառերով և թվերով)

ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:

___________________________________________________
                                                (ստորագրություն, Ա., Ա., Հ.)


ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970035