«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2005 թ. |
թիվ 1381-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ (ԹԵՍՏԵՐԸ) ԵՎ ՏԻՊԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշմամբ հաստատված` լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի 6-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման քննությունների հարցերը (թեստերը) և տիպային խնդիրները՝ համաձայն հավելվածի:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
2005 թ.-ի N 1381-Ն հրամանի