ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
6 նոյեմբերի 2001 թվականի |
N 663 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18 և 43 հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 17.07.2000թ. թիվ 186 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների և հուշամեդալների թողարկման մասին» կարգը և 21.03.2001թ. թիվ 76 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների թողարկման 2001թ. ծրագիրը»
Հրամայում եմ`
1. «Գարեգին Նժդեհ» արծաթե և արծաթ-ոսկեջուր հուշադրամների վաճառքն իրականացնել սույն թվականի նոյեմբերի 6-ից:
2. «Գարեգին Նժդեհ» մեկ արծաթե հուշադրամի գինը սահմանել 11.000 (տասնմեկ հազար) դրամ:
3. «Գարեգին Նժդեհ» մեկ արծաթ-ոսկեջուր հուշադրամի գինը սահմանել 15.500 (տասնհինգ հազար հինգ հարյուր) դրամ:
4. ՀՀ կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` համապատասխան լրատվությամբ հանդես գալ զանգվածային լրատվամիջոցներով:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|