ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
25 հուլիսի 2001 թվականի |
N 364 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածը`
հրամայում եմ.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկերի լուծարման ընթացակարգի ժամանակ Հայաստանի Հանրապետության բյուջեի հանդեպ պարտավորությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին» և «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկերի լուծարման ընթացակարգի ժամանակ Հայաստանի Հանրապետության բյուջեի հանդեպ պարտավորությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին» կարգերը (կցվում են):
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 25.06.01թ. թիվ 364 հրամանով ----------------------- Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 29.06.2001թ. թիվ 3783 հրամանով ----------------------- Ֆ. ՄՈՒՇԵՂՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
Կանոն 1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրավոր դիմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում օրենքով նախատեսված լուծարման գործընթացում գտնվող բանկերի Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հանդեպ պարտավորությունների մասին տեղեկանք:
Կանոն 2. Հանրապետության կենտրոնական բանկի կողմից օրենքով նախատեսված լուծարային հանձնաժողովի հաշվետվությունը հաստատելուց առաջ գրավոր դիմելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հանդեպ պարտավորությունների ստուգում:
Ստուգման արդյունքները ամփոփվում և տեղեկանքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
Կանոն 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը աջակցում է լուծարվող բանկերում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից իրականացվող ստուգմանը:
Կանոն 4. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից 1995 թվականի հունիսի 9-ին համատեղ հաստատված «Բանկերի լուծարման ընթացակարգի ժամանակ պետական բյուջեի հետ պարտավորությունների վերջնահաշվարկի կատարման» կարգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 25.06.01թ. թիվ 364 հրամանով ----------------------- Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 29.06.2001թ. թիվ 02/942 հրամանով ----------------------- Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
Կանոն 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրավոր դիմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում օրենքով նախատեսված լուծարման գործընթացում գտնվող բանկերի Հայաստանի Հանրապետության բյուջեի հանդեպ պարտավորությունների մասին տեղեկանք (տեղեկանքի ձևը կցվում է):
Կանոն 2. Հանրապետության կենտրոնական բանկի կողմից օրենքով նախատեսված լուծարային հանձնաժողովի հաշվետվությունը հաստատելուց առաջ գրավոր դիմելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի հանդեպ պարտավորությունների ստուգում:
Ստուգման արդյունքները ամփոփվում և սույն կարգի 1-ին կետով սահմանված տեղեկանքների ձևով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
Կանոն 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը աջակցում է լուծարվող բանկերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից իրականացվող ստուգմանը:
Կանոն 4. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից 1995 թվականի հունիսի 9-ին համատեղ հաստատված «Բանկերի լուծարման ընթացակարգի ժամանակ պետական բյուջեի հետ պարտավորությունների վերջնահաշվարկի կատարման» կարգը:
Տեղեկանք
_________________ բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ
առ «___» _____________________ 200 թ. դրությամբ
ՀՎՀՀ
N |
Հարկի կամ այլ վճարների տեսակները |
Պարտք |
Ընդամենը |
Գերավճար | ||
Հարկ կա վճարներ |
Տույժ |
Տուգանք | ||||
1 | Շահութահարկ | |||||
2 | Եկամտահարկ | |||||
3 | ԱԱՀ | |||||
4 | Ակցիզային հարկ | |||||
5 | Գույքահարկ | |||||
6 | Հողի հարկ | |||||
7 | Պետական տուրք | |||||
8 | Մաքսատուրք | |||||
9 | Մաքսավճար | |||||
10 | Բնապահպանական վճար | |||||
11 | Բնօգտագործման վճար | |||||
12 | Ճանապարհային վճար | |||||
13 | Այլ վճարներ | |||||
Ընդամենը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|