Գլխավոր տեղեկություն
Համար
N 04/04
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.16/11(251)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
27.01.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

27 հունվարի 2004 թ.
ք. Երևան
N 04/04

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Մաքսային ծառայության մասին» 03.07.2002թ. ՀՕ-402-Ն ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 411 -րդ և 412-րդ հոդվածների` մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի որոշմանը վերաբերող դրույթների և օրենքի 31-րդ հոդվածի` «Մաքսային ծառայության ստաժ» հասկացությունը սահմանող դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայության ստաժի հաշվարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պաշտոնական պարզաբանումը` համաձայն հավելվածի (կցվում է):

 

Մ/Ծ գեներալ-մայոր

Ա. Ավետիսյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԱ ՄՊԿ 27 հունվարի 2004 թ.
թիվ 04/04 հրամանի

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայության ստաժի որոշման ժամանակ հաշվի են առնվում նախկին ԽՍՀՄ մաքսային մարմիններում և ՀՀ մաքսային մարմիններում` ՀՀ մաքսային վարչության համակարգում, ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատում և մաքսատներում ու մաքսային կետերում (մինչև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ստեղծվելը) և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի համակարգում մաքսային ծառայողի աշխատած տարիները:

Մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի որոշման նպատակով հաշվի են առնվում սույն պարզաբանման 1-ին պարբերությունում նշված մարմիններում տվյալ պաշտոնում (կամ իրար հավասարազոր պաշտոններում) անընդհատ աշխատած տարիները: Մաքսային ծառայության տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի անընդհատ աշխատանքային ստաժը հաշվարկվում է.

ա) սկսած այն օրվանից, երբ մաքսային ծառայողն առաջին անգամ նշանակվել է մաքսային ծառայության տվյալ պաշտոնում (կամ դրան հավասարազոր պաշտոնում), կամ

բ) եթե մաքսային ծառայողը, նախքան «ա» կետում նշված նշանակումը, զբաղեցրել է տվյալ պաշտոնից ավելի բարձր պաշտոն (կամ դրան հավասարազոր պաշտոն), ապա` սկսած այն օրվանից, երբ մաքսային ծառայողն առաջին անգամ նշանակվել է տվյալ պաշտոնից բարձր մաքսային ծառայության պաշտոնի (կամ դրան հավասարազոր պաշտոնի):

Եթե տեղի է ունեցել մաքսային ծառայողի պաշտոնի փոփոխություն մաքսային ծառայության պաշտոնների միևնույն ենթախմբի շրջանակում, որոնց համար մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում սահմանված է հիմնական աշխատավարձի միևնույն սանդղակը, ապա մաքսային ծառայության տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի ստաժը համարվում է անընդհատ: