Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2006-01.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.01/41(315) Հոդ.428
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
01.11.2006
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11206384

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 8-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 1184-Ն որոշմամբ հաստատված ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքի 10-րդ կետի պահանջի համաձայն.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել ՀՀ ոստիկանության ակադեմիայի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ոստիկանության
գեներալ-գնդապետ`
Հ. Հարությունյան

Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2006 թ. նոյեմբերի 1-ի
թիվ 8-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա պետական պատվերի շրջանակներում դիմած դիմորդների (այսուհետ` դիմորդներ) ընտրության մանդատային հանձնաժողովի (այսուհետ՝ մանդատային հանձնաժողով) գործունեության կարգը:

2. Դիմորդների վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուսումնասիրելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի` տվյալ ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդներին ընտրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հինգ ծառայողներից բաղկացած մանդատային հանձնաժողով:

3. Մանդատային հանձնաժողովի նախագահ նշանակվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներից, անդամները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի, իրավական ապահովման վարչության և ոստիկանության ակադեմիայի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներից, իսկ մանդատային հանձնաժողովի քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության գլխավոր կամ ավագ խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներից:

4. Մանդատային հանձնաժողովի նախագահը հանդիսանում է մանդատային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և իրականացման անմիջական պատասխանատուն:

5. Մանդատային հանձնաժողովի քարտուղարը ղեկավարում է դիմորդների փաստաթղթերի ընդունման, ձևակերպման, նյութերի նախապատրաստման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով կազմավորված աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) գործունեությունը և հանդիսանում է այդ գործունեության և հանձնաժողովի նիստերի ընթացքում նյութերը ներկայացնելու գործընթացի անմիջական պատասխանատուն:

6. Դիմորդների կողմից թերի փաստաթղթեր ներկայացվելու դեպքում նրանց տրվում է ժամանակ` թերությունները վերացնելու համար:

7. Աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի դիմորդների փաստաթղթերի և նախապատրաստված նյութերի, ինչպես նաև ծառայողների անձնական գործերի հիման վրա մանդատային հանձնաժողովի քարտուղարը ստուգում է դիմորդների «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 55-րդ հոդվածների համապատասխանությունը:
Մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից ստուգվում է նաև.

 

ա) Առկա ուսուցման դիմորդների`

 

նախապատրաստված նյութերի ամբողջականությունը,

դիմորդների տարիքը, նրանց քաղաքացիության և բնակության վայրի վերաբերյալ տվյալները,

արական սեռի դիմորդների զինվորական շարային ծառայության պիտանելիությունը,

ընդունելության տարվա առաջին զորակոչի վերջին օրվա դրությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար սահմանված տարիքը լրացած չլինելու կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք ունենալու հանգամանքները և հիմքերը,

դիմորդների դիմումների և նյութերում առկա փաստաթղթերի հիման վրա կազմված ներքոթվարկյալ ցուցակները և դրանց հիմքերը`

ըստ ֆակուլտետների (իրավաբանական, ոստիկանության զորքերի և շարային ստորաբաժանումների հրամանատարական)` դիմորդների,

ըստ սեռի` դիմորդների,

ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստանալու դեպքում մրցույթից դուրս ընդունվելու իրավունք ունեցող՝

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաների,

իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաների,

պարտադիր զինվորական ծառայություն անցած դիմորդների,

հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեցող`

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրված դիմորդների,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողների երեխաների,

երկկողմանի ծնողազուրկ երեխաների,

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայող դիմորդների,

այն համայնքներում բնակվող դիմորդների, որոնցում տեղակայված ոստիկանության առանձին ստորաբաժանումներում կադրերի համալրման դժվարություններից ելնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանվել են արտամրցութային տեղեր (ոստիկանության տվյալ ստորաբաժանումում պարտադիր ծառայության անցնելու պայմանով),

Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հանձնաժողովի (այսուհետ` ՈԲՀ) որոշմամբ ոստիկանությունում ծառայելու համար ոչ պիտանի ճանաչված դիմորդների,

պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունեցող դիմորդների,

միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտած դիմորդների,

ԱՊՀ անդամ երկրների ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած դիմորդների:

 

բ) Հեռակա (այդ թվում` 2-րդ մասնագիտության) ուսուցման դիմորդների (ոստիկանության ծառայողներ)`

 

դիմորդների տարիքը,

դիմորդների՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության ստաժը,

դիմորդների կրթությունը հաստատող փաստաթղթերը,

դիմորդներին հայտարարված գործող կարգապահական տույժերի առկայությունը,

դիմորդների վերաբերյալ ներկայացված դրական բնութագրերի առկայությունը,

դիմորդների` ծառայողական քննության կամ քրեական հետապնդման մեջ գտնվելու հանգամանքները,

ատեստավորման հանձնաժողովների կողմից դիմորդների նկատմամբ կայացված եզրակացությունները,

 աշխատանքային խմբի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա կազմված դիմորդների ցուցակները և դրանց հիմքերը:

8. Նախապատրաստված նյութերը և ցուցակները ստուգելուց հետո, մանդատային հանձնաժողովի քարտուղարն այդ մասին զեկուցում է մանդատային հանձնաժողովի նախագահին՝ մանդատային հանձնաժողովի նիստեր հրավիրելու համար:

9. Մանդատային հանձնաժողովի նիստի ընթացքում մանդատային հանձնաժողովի քարտուղարը դիմորդների վերաբերյալ նախապատրաստված նյութերն ու ցուցակները անձամբ ներկայացնում է մանդատային հանձնաժողովին:

10. Կախված քննարկման հարցի առանձնահատկություններից մանդատային հանձնաժողովի նիստերին հրավիրվում են մասնագետներ, ինչպես նաև դիմորդներ: Մանդատային հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ հանձնաժողովի ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում մանդատային հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է: Մանդատային հանձնաժողովի քարտուղարը և հրավիրված մասնագետները օգտվում են խորհրդակցական ձայնի իրավունքից:

11. Քննարկման արդյունքում մանդատային հանձնաժողովը յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

 

ա) Առկա ուսուցման դիմորդների համար`

 

համարել ընտրված մասնակցելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ընդունելության քննություններին,

չի համապատասխանում դիմորդին ներկայացվող պահանջներին և չի կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ընդունելության քննություններին:

 

բ) Հեռակա ուսուցման դիմորդների համար`

 

համարել ընտրված մասնակցելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ընդունելության քննություններին,

չի համապատասխանում դիմորդին ներկայացվող պահանջներին և չի կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ընդունելության քննություններին:

 

գ) Հեռակա ուսուցման 2-րդ մասնագիտության դիմորդների համար`

 

համարել ընտրված մասնակցելու հարցազրույցին,

չի համապատասխանում դիմորդին ներկայացվող պահանջներին և չի կարող մասնակցել հարցազրույցին:

12. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից ելնելով, մանդատային հանձնաժողովի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին (հարցազրույցին) հետևյալ դեպքերում.

 

ա) Առկա ուսուցման դիմորդների համար`

 

եթե դիմորդը`

դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,

դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար,

դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

դիմորդի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,

ընդունելության տարվա առաջին զորակոչի վերջին օրվա դրությամբ լրացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար սահմանված տարիքը,

ընդունելության տարվա օգոստոսի 31-ի դրությամբ լրացել է դիմորդի 23 տարին,

ՈԲՀ-ի կողմից դիմորդը ճանաչվել է ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար ոչ պիտանի:

 

բ) Հեռակա ուսուցման դիմորդների համար`

 

ընդունելության տարվա օգոստոսի 31-ի դրությամբ լրացել է դիմորդի 43 տարին,

ընդունելության տարվա օգոստոսի 31-ի դրությամբ դիմորդի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության ստաժը մեկ տարուց պակաս է,

ՈԲՀ-ի կողմից ճանաչվել է ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար ոչ պիտանի,

դրական չբնութագրվելու դեպքում:

13. Մանդատային հանձնաժողովի կողմից ընդունված դրական որոշումից հետո, մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ընդունելության քննությունները սկսվելու առաջին (հարցազրույցի անցկացման) օրն ընկած ժամանակահատվածում նոր երևան եկած հանգամանքների` ծառայողական քննության մեջ ներգրավելու, քրեական հետապնդում իրականացնելու, ինչպես նաև ուսուցմանը կամ ծառայությանը խոչընդոտ հանդիսացող հանգամանքներ ի հայտ գալու դեպքերում, դիմորդին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ընդունելության քննություններին մասնակցելու հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի որոշմամբ:

14. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի դիմորդների ընտրության մասին մանդատային հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների հիման վրա, մանդատային հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է մանդատային հանձնաժողովի նիստի արձանագրություն (երկու օրինակից), որը ստորագրվում է մանդատային հանձնաժողովի նախագահի, անդամների ու քարտուղարի կողմից:

15. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մանդատային հանձնաժողովի նիստի արձանագրության մեկ օրինակն ուղեկցական գրությամբ հանձնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.2015, թիվ 4-Ն 26.03.2015, N 8-Ն
02.07.2014, թիվ 4-Ն 11.08.2014, N 8-Ն
12.10.2013, թիվ 17-Ն 01.01.2014, N 8-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան