Գլխավոր տեղեկություն
Համար
N 471-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2006-25.07.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.196
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.04.2006
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806155


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ


28 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

N 471-Ն

                                    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի 8-րդ կետի «ա» ենթակետը և 24-րդ կետը,

 

Հրամայում եմ՝

Հաստատել՝

ա) աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող աուդիտորի որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2006 թ. ապրիլի 28-ի N 471-Ն հրամանի

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-

աուդիտորների որակավորման հանձնաժողովի

նախագահ

պրն ____________________________

(նախարարի տեղակալի անունը, ազգանունը)

_______________________________

 

_____________________________-ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու

Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման կարգի 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Խնդրում եմ թույլատրել ինձ՝ մասնակցելու աուդիտորների որակավորման քննությանը:

 

___________________________________________________________

(դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)

___________________________________________________________

(հաշվառման վայրը)

___________________________________________________________

(քաղաքացիությունը, անձնագրի N, ում կողմից է տրված և երբ)

___________________________________________________________

(բնակության վայրը, հեռախոսի համարը)

 

Առդիր՝ «___» թերթ:

 

Դիմող՝ __________________

(ստորագրություն)

____ ______________թ.

 

Գրանցման N ____

(դիմողի կողմից չի լրացվում)

 

 

Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2006 թ. ապրիլի 28-ի N 471-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  


հանձնաժողովի XX.XX.20XX թ.
նիստի                    N ____
արձանագրություն


Ն.Տ.

 

 

 

Կ.Տ.

N _______

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

 

 

 

____________________________________________

(աուդիտորի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Վկայականը ուժի մեջ է մինչև

20XX թ. ________-ը ներառյալ

____________________________

(աուդիտորի քաղաքացիությունը, անձնագրի N-ը)

 

Հանձնաժողովի նախագահ`

___________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)