Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հոդ.132
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հուլիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32802122

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

15 հուլիսի 2002 թ.
ք. Երևան

N 22-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 313 որոշմամբ հաստատված` փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի 5-րդ կետի համաձայն

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով առաջացած հաշվեկշռային վնասի փոխհատուցման անհրաժեշտ գումարներ ստանալու համար իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ժամանակավոր կացարանների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն ներկայացվող հայտ-պահանջագրի ձևը:

2. Վարչության իրավաբանական բաժնին` սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

 

Վարչության պետ

Գ. Եգանյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի 2002 թվականի հուլիսի 15-ի N 22-Ն հրամանով

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

փախստականների, ինչպես նաեվ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետեվանքով առաջացած հաշվեկշռային վնասի փոխհատուցման անհրաժեշտ գումարներ ստանալու համար իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ժամանակավոր կացարանների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եվ փախստականների վարչություն ներկայացվող

_____________________________________________

(Ժամանակավոր կացարանի անվանումը, ենթակայությունը, հասցեն)

 

200 թ. _________ ամսում կրած վնասի

 

հ/հ

Ծախսերն ըստ տեսակների

Ներկայացված
ծախսերը
(դրամով)

Ընդունված է
վճարման
(դրամով)

 

Փախստականների սպասարկման ծախսեր՝
այդ թվում

 

 

1.

Սպասարկման անձնակազմի աշխատավարձ

 

 

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

 

 

3.

Ապրանքների ձեռքբերում, այդ թվում՝

 

 

ա)

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

 

 

բ)

Գույք

 

 

4.

Ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ծախսեր

 

 

5.

Ընդհանուր օգտագործման ջրմուղ-կոյուղու  ծախսեր

 

 

 

Ընդամենը ծախսեր

 

 

 

Ժամանակավոր կացարանում_________ամսին բնակվող

փախստականների թվաքանակը____________մարդ:

 

Ժամանակավոր կացարանը տնօրինող

կազմակերպության ղեկավար՝
 

_____________
(ստորագրություն)

_____________
(անուն, ազգանուն)

     

Գլխավոր հաշվապահ՝

_____________
(ստորագրություն)

_____________
(անուն, ազգանուն)

 

կ.տ.