ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1015-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Մուրազ Գրիգորյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ Ա/Ձ Մուրազ Գրիգորյանի (2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Ա-XX-000049 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Հ/Ա Ա-3 թաղ., շ. 22, բն. 1 հասցեն տեղափոխվել է ք. Հրազդան, Կենտրոն թաղ., շ. 35/20 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|