Գլխավոր տեղեկություն
Համար
N 8/15
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2000
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

 

ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

01.02.2000 թ.

 

N 8/15

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`

հաստատել մարզական մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:

 

Լ. Գալստյան

 

 

Հաստատված է
ՀՀ լեզվի պետական
տեսչության N 8/15 հրամանով
1 փետրվարի 2000 թ.

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հանձնարարվող
անվանումը
 

Ռուսերեն
համարժեքը
 

   Սահմանումը
մրցափորձ   попытка   մրցումների ժամանակ
մարզիկին տրվող փորձի
հնարավորությունը
   
սեպակոշիկ   шип   ներբանի վրա սեպեր
ունեցող մարզակոշիկ
   
վերջնարկ   финиш   մրցության ժամանակ
վերջնագիծը հատելու պահը
   
փորձամրցում   прикидка   մարզիկների միջև անցկացվող
ոչ պաշտոնական նախնական ընտրական մրցությունը
   
գերհսկա ոլորասահք   супергигант
слалом
  ոլորասահքի տեսակ
   
դահուկապար   фристайл   մարզաձև, որ ներառում է
դահուկներով գեղասահք,
պարեր, ցատկեր,
պտույտներ և այլն
   
դահուկընթաց   лыжные xоды   դահուկորդի տեղաշարժը
տարբեր եղանակներով
   
դարձաշար   сопряженные
повороты
  դահուկորդի` իրար հաջորդող
մի քանի դարձումները
   
եզրադարձ   кантование   դահուկները ներսի կամ
դրսի եզրերին պահելով`
դարձումներ կամ
արգելակումներ կատարելը
   
թեքուղի կողասահք   вираж
соскальзывание (боковое)
  մրցուղու թեք հատվածը
դահուկի կողմնային մասով
լայնակի ուղղությամբ սահքը
   
հպարգելում   сцепление   ձյան և դահուկի շփումից
առաջացած արգելակումը
   
սահքամարում   выкат   վարժությունն ավարտելուց
հետո դահուկորդի ազատ
սահքը
   
փոկամրակ   антабка   սառցակտրիչի` ձեռքին
ամրացվող փոկի ամրիչը
   
ամրակապ   крепление   հարմարանք, որով մարզիկի
ոտքն ամրացվում է ոտնակին,
դահուկին և այլն
   
ամրափոկ   ремень туклипса   ոտնաբնի կամ ամրակապի
փոկը (կամ փոկանման
հարմարանք)
   
անցկալ   завал   հեծանվավթարի հետևանքով
առաջացած` հեծանվորդների
և հեծանիվների կուտակումը
   
հեծականգ   сюрпляс   հեծանվահրապարակային
մրցումների ընթացքում
մեկնարկից հետո
հեծանվորդների կանգնած
վիճակը
   
հեծանվադող   велотрубка   հեծանիվի դողերը
   
ոտնակում   педалирование   հեծանիվի ոտնակը պտտելը

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 օգոստոսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30400072